ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Քարինջ գյուղում ապրող 35-ամյա մի տղամարդ, որը երկու անչափահաս երեխայի հայր էր, ինքնասպան է եղել։
Ընտանիքի անդամները, նկատելով նրա բացակայությունը, սկսել են որոնել տղամարդուն։
Դանակահարություն Երևանում. պատճառը մի քանի հազար դրամ պարտքն է
Մոտ երկու ժամ փնտրելուց հետո եղբայրը նրա դին գտել է գյուղի հարակից հանդամասերից մեկում՝ հակի թելով ծառից կախված։
Արմավիրում որդին դանակահարել է հորը
Եղբոր մարմինն անմիջապես իջեցրել է ծառից ու ահազանգել շտապօգնություն, բայց տղամարդն արդեն մահացած է եղել։ Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։