Ոչ բոլորին է հաջողվում միշտ արժանավայել տեսք ունենալ։ Երբեմն, զգեստների թափանցիկ հատվածները, որոնք այդքան շատ են սիրում հայտնիները, կարող են փչացնել կերպարը և ընդգծել կազմվածքի բոլոր թերությունները։ Դիտեք ինքներդ։
Իրինա Շեյք
Հայտնի ռուս մոդել, որը ժամանակին գերել է այնպիսի մաչոների` ինչպիսին են Քրիշտիանու Ռոնալդուն և Բրեդլի Քուփերը։ Վերջինից, ի դեպ, նա վերջերս է բաժանվել։ Թեև Բրեդլիից նա հիանալի դուստր ունի` Լեյան։
![«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները «Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1969/15/19691501_0:0:1600:2242_600x0_80_0_0_91459c178db0bc311bed36179071189c.jpg)
Իրինան միշտ էլ հայտնի է եղել իր կատարյալ կազմվածքով։ Սակայն տեսեք, թե ինչ է անում անհաջող ընտրված զգեստը կամ վատ ռակուրսը։
Ջեյմի Ալեքսանդր
35-ամյա ամերիկացի դերասանուհին, որը հայտնի է «Տոր» եռապատումում իր մարմնավորած դերով, ֆիլմի պրեմիերային է ներկայացել բավական տարօրինակ զգեստով։
![«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները «Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1969/13/19691391_0:0:1600:2660_600x0_80_0_0_279723c14b12473ba3bf608e10cda6fa.jpg)
Ալեքսանդրան երկար սև զգեստ է հագել, որը լրացնում էին ոչ այնքան տեղին կարված թափանցիկ հատվածները։
Իրինա Ալեգրովա
Ռուսաստանցի հայտնի երգչուհին նույնպես չի դադարում ապշեցնել հանդիսատեսին իր կիսաթափանցիկ զգեստներով։ Անկախ պատկառելի տարիքից` երգչուհին 67 տարեկան է, նա առանց ամաչելու գրեթե «մերկ» զգեստներ է հագնում։ Ահա դրանցից մեկը։
Էմիլի Ռատակովսկի
Սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին, որը համագործակցել է այնպիսի պարբերականների հետ, ինչպես Forever 21–ն ու Nordstrom–ն են, հիրավի գեղեցիկ մարմին ունի։ Նրա արտաքին տվյալներին կնախանձեր ցանկացած աղջիկ։
![«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները «Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1969/14/19691496_0:0:1600:2400_600x0_80_0_0_013a518779616462ff2fa9fb55b6c5f1.jpg)
Ամսագրերից մեկի երեկույթին Էմիլին ներկայացել է չափազանց բաց զգեստով։ Սակայն այս զգեստը թաքցրել է նրա գծած կազմվածքը։
Նիկի Մինաժ
Ռեփի էպատաժային թագուհի Նիկի Մինաժը հաճախ հանդիսատեսի առաջ ներկայանում է բաց զգեստներով։ Ահա թափանցիկ այն զգեստներից մեկը, որոնք երևակայության համար քիչ տեղ են թողնում։
![«Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները «Ինչ մի համեստություն եք արել, մերկ դուրս գայիք». աստղային ամենաանհաջող զգեստները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1969/14/19691461_0:0:1600:2198_600x0_80_0_0_127867df3e151ef31111f570f02c1320.jpg)
Հեյթերները, իհարկե, երկար սպասել չտվեցին` աստղերի հասցեին տարատեսակ անբարյացակամ մեկնաբանություններ հղելով. «Ավելի լավ էր միանգամից մերկ դուրս գայիք, ինչի համար է այս պայմանականությունը»։
Բիլզերյանի 11 «ծտերը»․ ամերիկահայ մեծահարուստը կրկին շրջապատված է կիսամերկ գեղեցկուհիներով
Սակայն ոչինչ տեղում չի դոփում, այդ թվում և նորաձևությունը։ Համոզված ենք, աստղերը դեռ շատ առիթներ կունենան զարմացնելու իրենց երկրպագուներին և «հակաերկրպագուներին»։