00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ

© Photo : Vahe VahuniАлександр Ирадян
Александр Ирадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատ քիչ երաժիշտներ կարող են հպարտանալ նրանով, որ 24 տարեկանում իրենց ստեղծագործությունն օպերային բեմ է բարձրացել։ Sputnik Արմենիայի հերոսը երիտասարդ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանն է։

Հերթական հարցազրույցից հետո համերգի հրավեր ստացա։ Մտածեցի՝ կրկին ստանդարտ ծրագրով դասական համերգն է լինելու։ Չէ, ճիշտ հասկացեք, դասական երաժշտություն սիրում եմ, պարզապես ձանձրանում եմ գրեթե միշտ նույնօրինակ կատարումներ լսել։

Կամերային երաժշտության տան բեմ բարձրացան երաժիշտները, նրանցից հետո` երիտասարդ դիրիժորը։ Ողջույնի ծափերից հետո մոտ կես րոպե լռություն... Ղեկավարի ձեռքը բարձրացավ թե չէ, Կամերային երաժշտության տունը միանգամից ողողվեց երաժշտությամբ։ Պահեր էին լինում, երբ ոգևորությունից թվում էր, թե օդում փոշեհատիկներին խառնված հնչյուններն էլ եմ տեսնում։

Джемма Кахцрикян дирижер и художественный руководитель Государственного оркестр народных инструментов Гюмри - Sputnik Արմենիա
Մասնագիտությունը՝ կին և դիրիժոր

Համերգից դուրս եկա թե չէ, հասկացա, որ վայելածս մեկ ժամի շուրջ շատ հարցեր ունեմ։

«Հիշում եմ, որ մեր տանը միշտ երաժշտություն էր միացված։ Ունեինք փոքրիկ «կասետաներ», ու ամբողջ օրն ինչ-որ բան էր հնչում, անգամ չեմ հիշում, թե ինչ»,-երաժշտության նկատմամբ իր սիրո պատմությունը միանգամից այսպես սկսեց Ալեքսանդր Իրադյանը։ Հայրը քիմիկոս էր, մանկության ամենատպավորված հիշողություններից մեկն այն է, որ հերթական գործուղումից` Հնդկաստանից վերադառնալով՝ հայրը բերել էր հնդկական ձայնագրություն. փոփ, ֆոլկ երաժշտության ինչ-որ հետաքրքիր խառնուրդ էր, որի ռիթմերը մի տեսակ շարունակում էին գլխում հնչել ու նոր ռիթմեր դառնալ։

Երաժշտական դպրոցում վոկալ էր սովորում, մինչև մի օր հերթական դասի ժամանակ արտահայտվելու համարձակություն հավաքեց.

«Ասացի՝ «կարո՞ղ եմ մի բան նվագել ձեզ համար»։ Ուսուցչուհին զարմացած ասաց՝ «իհարկե»։ Նվագեցի... Երգչախումբը ոտքի կանգնեց ու սկսեց ծափահարել։ Միգուցե և վատ էի նվագել, չգիտեմ, հնարավոր է ուսուցչուհին ու ընկերներս ուղղակի սատարում էին ինձ, բայց արդյունքում այնքան ինձ ոգևորեցին, որ հասկացա՝ այն երաժշտությունը, որն իմ գլխում է, կարող է լինել իրական։ Ես այդ ժամանակվանից այլևս չերգեցի»։

© Photo : Peter AdamikԱլեքսանդր Իրադյան
24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Իրադյան

2014թ.-ին, երբ Ալեքսանդրն ընդամենը 24 տարեկան էր, նրա «Ինքնասպանի գրառումներ» բալետային այլընտրանքային փսիխոդրաման բեմադրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Пресс-конференции по случаю благотворительного концерта Ара Геворгяна (15 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արա Գևորգյանն օգնելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին. ի՞նչ է առաջարկում նա

«Երբ ներկայացումից հետո բեմ բարձրացա խոնարհվելու հանդիսատեսի առաջ, մտքում ես արդեն նրան հրաժեշտ էի տալիս։ Ես հասկացա, որ այս տարիքում Հայաստանում իմ ձեռքբերածն այդ պահին եղած հնարավորի գագաթնակետն է»,–պատմում է նա։

Ալեքսանդրը որոշեց մեկնել Եվրոպա՝ երաժշտական գիտելիքները խորացնելու և դիրիժորություն սովորելու համար։ Բելգիայի Թագավորական կոնսերվատորիայում ևս իրեն չգտավ, ուսումը կիսատ թողեց՝ մեկնելով Բեռլին։ 2016 թվականին ընդունվեց Բեռլինի բարձրագույն արվեստների համալսարան՝ դիրիժորության բաժին։

«Ընդունելության համար լսումները սարսափելի մի բան էին։ Ինձ ուղեկցեցին մի սրահ, որտեղ պիտի նվագախումբ ղեկավարեի։ 75 հոգի դիմել էր մեկ տեղի համար։ Ես ընդունվեցի, ընդ որում՝ առանց գերմաներենի ատեստավորում ունենալու։ Տարիներ անց, երբ պրոֆեսորիս հարցրի՝ «ինչու՞ հենց ես», ասաց՝ «որովհետև դու անկեղծ էիր»»։

Նվագախումբ ղեկավարելու հիշողությունները նույնպես մանկություն են գնում, մանկապարտեզում արկղի վրա կանգնած չափ տալու մանկական խաղը վերաճեց հետաքրքրության, հետո սկսեց աշխարհահռչակ խմբավարների մասին դոկումենտալ ֆիլմեր դիտել՝ ինչպես է հնարավոր մի շարժումով նոտաները ոգեղեն մի բան դարձնել։

© Photo : Peter AdamikԱլեքսանդր Իրադյան
24 տարեկանում նրա գործը օպերային բեմ բարձրացավ, բայց նա հեռացավ հայրենիքից. ինչո՞ւ - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Իրադյան

Այդպես Ալեքսանդրը շարունակեց և ստեղծել երաժշտություն և այդ երաժշտությանը ձև ու կերպարանք տալ արդեն որպես դիրիժոր։

«Շատ դժվար է այնպես անել, որ այն, ինչ ունես գլխումդ, հնչի բեմի վրա։ Կոմպոզիտորի և դիրիժորի միջև էմոցիոնալ բախում է տեղի ունենում հենց բեմի վրա։ Երբ ղեկավարում ես ու փորձում ես լսել,  թե ինչ է կատարվում բեմում, որպեսզի կառավարես ամեն բան, կորցնում ես հոգևոր կողմը, իսկ երբ հոգևոր վիճակում ես և զգում ես, թե ինչպես է երեխադ ծնվում,  «կորցնում ես ձեռքերդ», կառավարումը»,- սեփական ստեղծագործությունները ղեկավարելու առաջին փորձերը լուրջ մարտահրավեր էին Ալեքսանդրի համար, մինչև որ սովորեց հաշտեցնել կոմպոզիտորին ու դիրիժորին, գոնե՝ բեմի վրա։

Ալեքսանդրի ստեղծագործությունները նոր են, թարմ, երբեմն էքսպերիմենտալ. դրանք ոչ միայն Եվրոպայում է ներկայացնում, այլև՝ հայրենիքի բերում, իր առաջ նպատակ է դրել՝ հայրենիք յուրաքանչյուր վերադարձով մի նորություն պիտի տա, նույնիսկ եթե սկզբում չհասկացված լինի.

«Թող գան, լսեն, չհավանեն, ասեն՝ էս ինչ էր, բայց թող գան, որովհետև հաջորդ անգամ իրենք կիմանան, որ մի բան կար սրա մեջ։Ես պիտի մարդկանց ցույց տամ, որ դասական երաժշտությունը երբեք չի լինելու ձանձրալի, մենք միշտ ասելու բան ունենք ու միշտ կարող ենք նոր ձևով անել»։

Ամուսնության բիբլիական առաջարկ. հայերը բարձրանում են Արարատ լեռը, թուրքերը`լռում այդ մասին

Ալեքսանդրն այս պահին ապրում ու ստեղծագործում է Բեռլինում, որպես հրավիրյալ դիրիժոր ներկայանում է եվրոպական տարբեր երկրներում։ Աշխատանքին զուգահեռ շարունակում է հոգում և մտքում ստեղծվող հնչյունները երաժշտության լեզվով մեկնաբանել,  եվրոպացի հանդիսատեսն իր տեղն ունի, բայց Ալեքսանդրը հատկապես պատասխանատվությամբ ու սիրով պատրաստվում է հենց հայրենիքում իր հաջորդ ելույթին։

Խաչատրյանը 1000 տոկոսանոց հայ էր. Կոգանը հայ երաժշտի շնորհիվ տեսավ Հայաստանի գույները

Լրահոս
0