00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու համար դիմել են ԲԴԽ. ինչ են առգրավել

© Sputnik / Aram NersesyanРечь адвоката Роберта Кочаряна Айка Алумяна на заседании суда по делу "1 марта" (15 мая 2019). Еревaн
Речь адвоката Роберта Кочаряна Айка Алумяна на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանը վստահեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկելու գործընթացում խախտումներ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունից հետո նրա պաշտպանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ. նա համարում է, որ խուզարկությունն անօրինական է։ Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 16–ին խուզարկել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Նա այդ ժամանակ արձակուրդում է եղել։ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում էր կայացրել։

«Դիմել ենք ԲԽԴ, քանի որ դատավորի մոտից առգրավման գործողություն կատարելու համար պետք է կանխավ այդ մասին տեղյակ պահեն դատավորին, ինչը չի արվել։ Բացի այդ, քանի որ տեղյակ չեն պահել, ուստի դատավորին թույլ չեն տվել առգրավման գործընթացին մասնակից դառնալ, ինչը նույնպես խախտում է»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` դատարանը թույլատրել է խուզարկել միայն դատավորի և դատավորի օգնականի աշխատասենյակը, սակայն իրավապահ մարմինները խուզարկել են նաև դատավորի գործավարի աշխատասենյակը։ Ըստ Մելիքյանի` հիմնական առգրավումները կատարվել են հենց գործավարի աշխատասենյակից։

Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչի համար է քրգործ հարուցվել Դավիթ Գրիգորյանի դեմ, և ինչ կապ ունի այն Քոչարյանի գործի հետ

Հարցին, թե ի՞նչ են առգրավել խուզարկության արդյունքում` պաշտպանը պատասխանեց` կրիչներ և փաստաթղթեր, մեծ մասամբ` Քոչարյանի գործին առնչվող նյութեր։

«Առգրաված նյութերը որևէ առնչություն չեն ունեցել այն գործի հետ, որի շրջանակում կատարվել է խուզարկությունը։ Քննիչի համար էլ դա ակնհայտ է եղել, քանի որ նա կրիչները տեղադրել է համակարգչի մեջ ու տեսել, որ դրանք Քոչարյանի գործին են վերաբերել»,–ասաց նա։

Մելիքյանը հայտնեց նաև, որ ըստ կարգի` իրենք այս ամենի մասին իրազեկել են ԲԴԽ–ին, և հիմա ԲԴԽ–ն պետք է դիմի գլխավոր դատախազին գործ հարուցելու համար։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ բողոք ներկայացրած քաղաքացու փաստաբան Գարիկ Մալխասյանը, հաստատելով, որ դատավորի դեմ քրեական գործ է հարուցվել, ավելի վաղ նշել էր, որ իրենց հարուցած քրգործը որևէ կապ չունի Քոչարյանի գործի հետ։ Գրիգորյանի դեմ հաղորդում էր ներկայացվել ՀՔԾ` նրա կողմից առերևույթ հանցանք կատարելու համար։

Հունիսի 25-ին, սակայն, վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել էր նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Լրահոս
0