00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի համար է քրգործ հարուցվել Դավիթ Գրիգորյանի դեմ, և ինչ կապ ունի այն Քոչարյանի գործի հետ

© Sputnik / Aram NersesyanСудья Давид Григорян на заседании по делу "1 марта" (17 мая 2019). Еревaн
Судья Давид Григорян на заседании по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Գարիկ Մալխասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ երկրորդ նախագահին ազատելու որոշում կայացրած դատավորի դեմ քրգործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործով 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված մեկ այլ քրգործը որևէ կապ չունի Քոչարյանի գործի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանի դեմ բողոք ներկայացրած քաղաքացիներից մեկի փաստաբան Գարիկ Մալխասյանը` հաստատելով, որ դատավորի դեմ քրեական գործ է հարուցվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ խուզարկել էին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Politika.am–ն էլ տեղեկացրել էր, որ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։

«Իմ վստահորդներից մեկը հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` Դավիթ Գրիգորյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու համար։ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ որևէ առնչություն չունի իմ վստահորդի հաղորդումը, քանի որ այն ներկայացվել է ավելի վաղ, քան Քոչարյանի գործը կմակագրվեր նրան»,–ասաց փաստաբանը և հավելեց, որ տեղյակ չէ` Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունն իր վստահորդի գործի շրջանակում է, թե ոչ։

Նրա խոսքով` Գրիգորյանի դեմ հարուցված քրգործի հետ կապված նախաքննություն է ընթանում, և նախաքննության գաղտնիությունից ելնելով` որևէ այլ տեղեկություն չի կարող հայտնել։

Судья Давид Григорян слушает Роберта Кочаряна во время заседания по делу 1 марта (17 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկել են

Հարցին, թե արդյո՞ք փաստաբանի վստահորդն ազատության մեջ է գտնվում, և ազատության իրավունքի խախտման մասին է հաղորդումը եղել` Մալխասյանը պատասխանեց, որ դատավորի դեմ ներկայացված հաղորդումը չի վերաբերում ազատության իրավունքին։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում էր կայացրել։

Հունիսի 25-ին, սակայն, վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել էր նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՍԴ դիմելու որոշումը բեկանելու դեմ

Լրահոս
0