ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին:
Հուլիսի 10-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել է։
«Մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով, խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է»,– գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Արմեն Հարությունյանը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, և թերթի տեղեկություններով, կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ:
Պարբերականը նշում է, որ քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ:
ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է
Հիշեցնենք` ԱԱԾ–ի տարածած հաղորդագրության համաձայն` հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար կաշառք է տվել ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին։ Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:
«Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի» նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել