ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Սպարտակի» նախկին ռմբարկու, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի` հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,–նշված է նախագահի որոշման մեջ։
Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ 92 տարեկան Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Նիկիտա Սիմոնյանը 1956 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող է, երեք անգամ ԽՍՀՄ լավագույն ռմբարկու է ճանաչվել։