ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. RT– և ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր բաժանորդներին պատմել է, թե իր դուստրն ինչեր է արել երեք տարեկանում։
Նա գրել է, որ փոքրիկը կամակոր ու անկառավարելի էր դարձել։ Քանի որ աղջիկն արդեն խոսում էր հինգ լեզվով, նրա կամակորությունները ծիծաղելի էին հնչում, ու տնեցիները հազիվ էին դիմանում, որ չծիծաղեն։ Բայց Սիմոնյանը խնդրում էր երես չտալ երեխային։
«Օրինակ` երբ հյուրեր էինք ունենում, նա կարող էր կանգնել հյուրասենյակի մեջտեղում՝ բազմոցի առաջ, ու բղավել` բոլորդ գնացե՛ք», - հիշել է լրագրողը։
Սիմոնյանը պատմել է նաև երեխայի ամենասարսափելի արարքի մասին։
«Այդ ամիսներին Մարյաշան թքեց երեսիս։ Ինչ–որ բան արգելեցի նրան, իսկ նա այդպես արձագանքեց»,– գրել է նա։
Հենց այդ ժամանակ էլ կայացել է մոր և դստեր առաջին լուրջ խոսակցությունը։
Սիմոնյանը դստերը սենյակ է տարել ու խիստ տոնով ասել, որ նա մենակ կմնա, քանի որ նման բան անող երեխաների հետ ոչ ոք չի ուզում շփվել։ Փոքրիկն արտասվել է ու ներողություն խնդրել։
«Ես ներեցի, գրկեցի նրան ու արդեն քնքուշ ձայնով ևս մեկ անգամ բացատրեցի, որ այդպես չի կարելի։ Երեկոյան նա բողոքեց տատին. «Մաման այսօր հետս «ուժեղ» խոսեց։ Չեմ ուզում, որ ինձ հետ այդպես խոսի»»,– գրել է Սիմոնյանը։
Նրա էջի բաժանորդներն արձագանքել են հրապարակմանը։
«Ուժեղ խոսելը երբեմն շատ օգտակար է», «Ուժեղ խոսել». շատ լավ է ասել», «Մարգո, այնքան լավն եք։ Երջանկություն եմ մաղթում», - գրել են նրանք։
Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչպես է զվարճանում ամուսինը. տեսանյութ
Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը երկու երեխա ունեն։ 2013 թվականին ծնվել է նրանց դուստրը, 2014 թվականին՝ որդին։ Այժմ զույգը երրորդ երեխային է սպասում։
Ոսկի է, ոչ թե սկեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը վարդագույն կոստյում չի հագնի