00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են

© Sputnik / Игорь ПантинУчителя русского языка из Армении на Международных летних курсов русского языка
Учителя русского языка из Армении на Международных летних курсов русского языка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում անցկացվող դասընթացներին մասնակցում են ռուսագետներ Խորվաթիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իտալիայից։

Sputnik, Լև Ռիժկով

Հուլիսին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում անցկացվում է ռուս լեզվի ամառային միջազգային դասընթացների երկրորդ փուլը։ Դասընթացներին մասնակցում են տարբեր պատրաստվածության մարդիկ` երիտասարդներ, որոնք նոր են ուսումնասիրում «մեծ և հզոր» լեզուն, ինչպես նաև վստահ օգտատերեր և ռուսագետ դասախոսներ։

© Sputnik / Игорь ПантинՀայ ուսուցիչները Մոսկվայում
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են - Sputnik Արմենիա
Հայ ուսուցիչները Մոսկվայում

Այն մանկավարժների համար, որոնք ցանկանում են բարձրացնել դասավանդման մակարդակը, Պուշկինի անվան ինստիտուտում բացվել է որակավորման խթանման ամառային ծրագիր։ Մոսկվա են ժամանել ռուսագետներ Խորվաթիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իտալիայից։ Այս տարի առաջին անգամ մեծ կազմով մանկավարժներ են ժամանել նաև Հայաստանից։ Նրանք Sputnik–ի թղթակցին պատմեցին, թե ինչու է Հայաստանում այդքան բարձր ռուսաց լեզվի որակյալ դասավանդման պահանջարկը։

Սաթենիկ Սարգսյան. խաղալով լեզու սովորեցնել

Սաթենիկը երիտասարդ ուսուցչուհի է։ Նա դասավանդում է Հրազդանի թիվ 8 դպրոցում։ Ինչպես խոստովանում է, դասավանդման մեծ փորձ չունի` ընդամենը երկու տարի։

© Sputnik / Игорь ПантинՍաթենիկ Սարգսյան
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են - Sputnik Արմենիա
Սաթենիկ Սարգսյան

«Ես ուզում էի հայտնվել ռուսալեզու միջավայրում, զգալ լեզուն։ Դա շատ կարևոր է։ Ինձ շատ են հետաքրքրում լեզու սովորեցնելու նոր, ոչ ստանդարտ մեթոդները։ Մենք իմացանք, որ Երևանում կա «Ռոսսոտրուդնիչեստվո» և Ազգային մշակույթի ռուսական կենտրոնի ծրագիրը։ Այստեղ սովորում ենք քվոտայով` ՌԴ բյուջեի հաշվին։ Ճիշտ է, ճանապարհածախսը մենք ենք հոգում», – ասում է երիտասարդ ուսուցչուհին։

Армяно-российские образовательные отношения (5 февраля 2019). Ереван - Sputnik Արմենիա
Ռուսաց լեզվի ուսուցիչները կկարողանան վերապատրաստվել ՌԴ բուհերում. հանդիպում ԿԳՆ-ում

Սաթենիկի վրա առավել մեծ տպավորություն է գործել քվեստի տեսքով դասը։ Նրա կարծիքով` այս մեթոդը հաջողված է. դասերը պետք է հետաքրքիր լինեն։ Իսկ այնտեղ, որտեղ հետաքրքրություն կա, նույնիսկ ամենաբարդ առարկան հեշտ է յուրացվում։

Հայրենիքում Սաթենիկն, անպայման, խաղի տեսքով դասեր է անցկացնելու։

Մարո Սահակյան. համակարգիչ դասագրքի փոխարեն

Մարո Սահակյանը դասավանդում է Արմավիրի մարզի գյուղական դպրոցներից մեկում։ Նա Մոսկվա է եկել` հասկանալու, թե ինչու դպրոցական դասագրքերը, որոնցով սովորում են երեխաները, գործնականում չեն աշխատում։ Երեխաները տարրական գիտելիքներ ունեն ռուսաց լեզվից, բայց ոչ դասագրքային։ Այդ ինչպե՞ս։

© Sputnik / Игорь ПантинՄարո Սահակյան
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են - Sputnik Արմենիա
Մարո Սահակյան

«Երեխաները սովորում են լեզուն համակարգչային խաղերից և մուլտֆիլմերից։ Եվ դա լավ առիթ է։ Ինչ-որ ռուսերեն բան է կարդում համակարգչային խաղերում և հարցնում` դա ինչ է նշանակում։ Եթե ֆիլմում հանդիպում են ինչ-որ անհասկանալի արտահայտությունների, կրկին հարցնում են», – ասում է Մարոն։

Ռուսաց լեզվի ուսուցման խնդիրն են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը

Ստացվում է, որ երեխաներն իրենք իրենց մոտիվացնում են, քանի որ դպրոցն առայժմ չի կարող լրացուցիչ միջոցներ հատկացնել ռուսաց լեզվի ուսուցման համար։ Բացի դրանից, միջին դասարաններում երեխաների մոտ նվազում է ռուսաց լեզու սովորելու ցանկությունը։ Դասացուցակում հայտնվում է անգլերենը, որը նույնպես հանդիպում է խաղերում և ֆիլմերում։

Արմինե Վարդանյան. ինչպես ստանալ հարգի աշխատանք

Մեծ քաղաքներում (օրինակ` Երևանում) ռուսաց լեզու սովորողներն ավելի շատ են, հատկապես երիտասարդների շրջանում։

© Sputnik / Игорь ПантинԱրմինե Վարդանյան
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են - Sputnik Արմենիա
Արմինե Վարդանյան

«Բանն այն է, որ դպրոցների շատ շրջանավարտներ պատրաստվում են շարունակել կրթությունը Ռուսաստանում, որովհետև ռուսական դիպլոմները մեծ պահանջարկ են վայելում աշխատաշուկայում։ Երևանում և մեծ քաղաքներում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու համար անհրաժեշտ է ռուսաց լեզվի իմացությունը։ Իմ նախկին աշակերտներից մի քանիսն արդեն աշխատում են մեծ ընկերություններում», – ասում է մանկավարժ Արմինե Վարդանյանը։

Կարինա Մարգարյան. ծնողները երեխաներից վատ գիտեն ռուսերեն

Ընդհանրապես, Հայաստանում կարգին աշխատանք գտնելու համար երիտասարդները պետք է իմանան երեք լեզու` հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Դա բոլորն են հասկանում։ Ուստի, ինչպես ասում է ռուսաց լեզվի դասընթացների ղեկավար Կարինա Մարգարյանը, սովորելու են գալիս ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները։

© Sputnik / Игорь ПантинԿարինա Վարդանյան
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են - Sputnik Արմենիա
Կարինա Վարդանյան

«Բանն այն է, որ այսօրվա երեխաների ծնողները, որոնք սովորել են 90–ականների դպրոցում, ռուսաց լեզու չգիտեն։ Երկար ժամանակ համարվել է, որ այն պետք չէ։ Ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը վերադարձել է 2000 թ.–ից։ Երբ հասկանալի է դարձել, որ լավ աշխատանք ունենալու համար է պետք է լեզու իմանալ։ Կամ Ռուսաստանում աշխատելու համար. այն մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում առանց լեզուն իմանալու, իհարկե, շատ բարդ իրավիճակում են հայտնվում», – ասում է Կարինան։

Ռուսաստանում հետաքրքրված են դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձով

Լուսինե Մինասյան. 10 տարի առաջ ավելի դժվար էր

Լուսինե Մինասյանը, ինչպես և Սաթենիկ Սարգսյանը, դասավանդում է Հրազդանի թիվ 8 դպրոցում։ Նրա խոսքով` վիճակագրությունը բոլոր զգացմունքներից լավ է վկայում Հայաստանում ռուսաց լեզվի տարածվածությունը։ Սովորական դպրոցում սովորում է 200-300 մարդ։ Կան որոշ դպրոցներ, որտեղ սովորում են ընդամենը 80 աշակերտ։ Իսկ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցում 960 աշակերտ կա։

© Sputnik / Игорь ПантинԼուսինե Մինասյան
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են - Sputnik Արմենիա
Լուսինե Մինասյան

«Հիմա երեխաները փորձում են սովորել լեզուն։ Տասը տարի առաջ դասավանդելն ավելի բարդ էր։ Հայտնվել են բազմաթիվ զարգացնող մուլտֆիլմեր, որոնք երեխաները հաճույքով են դիտում։ Մեծահասակների շարքում ռուսաց լեզու ուսումնասիրելու դրդապատճառներ ևս կան։ Չէ որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է լեզվի քննություն հանձնել», – ասում է Լուսինե Մինասյանը։

Լրահոս
0