ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Նախնական տվյալներով` Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Ավելի ուշ դեսպանությունը հավելյալ ինֆորմացիա կտրամադրի։
Նշենք, որ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ երեկ Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների պատճառով 6 մարդ է մահացել, մեկ ձկնորս է անհետ կորել, ավելի քան 100 մարդ վնասվածքներ են ստացել։ Խալկիդիկիում այսօր առավոտյան արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Ի դեպ, փոթորկի հետևանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է մահացել: