ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Մահացել է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հայրը։
Այս մասին Զեյնալյանը գրել է Facebook–ի իր էջում` տեղեկացնելով նաև հոգեհանգստի և վերջին հրաժեշտի տեղի և ժամի մասին։
«Սիրելի և հարգելի ազգականներ, հարազատներ, ընկերներ, երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում հայրս՝ Հայկազ Թովմասի Զեյնալյանն, այսօր հեռացավ կյանքից։
Հայրիկիս հոգեհանգիստը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի)։
Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 13-ին՝ ժամը 12։30՝ նույն եկեղեցում»,–գրել է Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը 1998-2001թթ զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018-2019թթ եղել է ՀՀ արդարադատության նախարարը։ Առաջին մասնագիտությամբ վիրաբույժ է, 2–րդ մասնագիտությամբ իրավագետ։ 1990-1994 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատիկազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:
2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցությանհիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար: