ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր` հուլիսի 11-ին, կարճատև անձրև կգրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ամպրոպով ուղեկցվող անձրևները կշարունակվեն նաև հաջորդ օրերին, բայց արդեն` շրջանների զգալի մասում։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի։
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 11-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +36–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +19 աստիճան։