ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր և վաղը կարճատև անձրևներ կգրանցվեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` նշելով, որ անձրևները կուղեկցվեն ամպրոպով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ըստ կանխատեսումների` հուլիսի 12-ին և 13-ին նման եղանակ կգրանցվի Հայաստանի շրջանների զգալի մասում։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ին և 11-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի։
Երևանում այսօր և վաղը տեղումներ չեն գրանցվի, իսկ հուլիսի 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35 աստիճանի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +18 աստիճան։