00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ

© Sputnik / StringerАкция протеста у телеканала Рустави2 (8 июля 2019). Тбилиси
Акция протеста у телеканала Рустави2 (8 июля 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում «ռուսական ենթատեքստով» հերթական սկանդալն է բարձրացել, երբ ընդդիմադիր և բավական վարկանիշային հեռուստաընկերության եթերում թողարկվել է «Պոստսկրիպտում» ծրագիրը։

Ինչ է պատահել

Վրաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկը` Գեորգի Գաբունիան, ծրագիրը սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հայհոյանքներով։ Մեկուկես րոպեի ընթացքում Գաբունիան, մեղմ ասած, անպարկեշտ բառերով է խոսել ՌԴ նախագահի մասին, իսկ եթե առանց երկիմաստությունների ասենք, ապա նա յոթհարկանի հայհոյանքներ է հնչեցրել մաքրագույն ռուսերենով։

Հաղորդավարը չի խորշել նողկալի բառեր ասել Պուտինի ծնողների հասցեին` ընդգծելով, որ նրանք արդեն ողջ չեն։ Եվ այդ հանգամանքը հատուկ հաճույք է պատճառել հաղորդավարին։

Ինչ է հաջորդել դրան

Չնայած Ռուսաստանի և Վրաստանի չափազանց բարդ հարաբերություններին` հաղորդավարի պահվածքն անթույլատրելի են համարել թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը։ Հեռուստաալիքի շենքի մոտ զանգվածային ցույց է կազմակերպվել։

Самолет частной грузинской авиакомпании Airzena - Georgian Airways - Sputnik Արմենիա
Georgian Airways–ը ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի կբերի Երևանի միջոցով

Սկանդալային եթերից հետո մեկ ժամվա ընթացքում հեռուստաընկերության շենքի մոտ հավաքել են հիմնականում նախկին իշխող Միասնական ազգային շարժում կուսակցության հակառակորդները, որոնք պնդում են, թե «Ռուսթավի 2»–ն անմիջականորեն կապված է այդ կուսակցության հետ։

Sputnik Գրուզիայի մեր գործընկերները հայտնում են, որ ակցիան բավականին զգացմունքային բնույթ է ունեցել։

Ոմանք ակցիային մասնակցել են ավելներով, որոնք մի քանի տարի առաջ դարձել էին «բանտային սկանդալի»` բանտերում և գաղութներում բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի խորհրդանիշ։ «Բանտային սկանդալն» այն գործոններից մեկն էր, որը 2012 թ–ի ընտրության ժամանակ հանգեցրեց Սաակաշվիլու «Ազգային միասնական շարժում» կուսակցության պարտության։

Պահանջներ և կարգախոսներ

Ռուսթավիի մոտ ակցիայի ընթացքում իշխանությանը ներկայացվել են ամենատարբեր պահանջներ` հետաքննություն սկսելուց ու մեղավորներին պատժելուց մինչև հեռուստաալիքի փակում։

Ի՞նչն է վրդովեցրել մարդկանց

Վրաստանում հատուկ վերաբերմունք կա ծնողների, հատկապես կյանքից հեռացած մարդկանց նկատմամբ, նրանց հիշողությունը չի կարելի անարգել։ Ռուսթավի 2–ի հաղորդավարը ոտնահարել է դա։ Նա ոչ միայն վիրավորել է Ռուսաստանի նախագահին, այլ չափազանց դաժան ու կեղտոտ լուտանքներ է ասել Վլադիմիր Պուտինի ծնողների հասցեին` միաժամանակ նշելով, որ նրանք մահացած են։

Պաշտոնական անձանց արձագանքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է «Ռուսթավի 2»–ի կիրակնօրյա եթերը։

«Հայրենասիրությունն այլ բան է, և երկրի շահերն ագրեսիայով, ապակայունացմամբ և անկարգություններով չեն պաշտպանում... Դատապարտում եմ առաջատար հեռուստաընկերությունների մեկի սադրիչ և վիրավորական արտահայտությունները հարևան պետության ղեկավարի հասցեին։ Նա իրեն թույլ է տվել այն, ինչն անընդունելի է Վրաստանի համար։ Դա վնաս է հասցնում Վրաստանի շահերին», – Facebook–ի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

© Sputnik / Aram NersesyanՍալոմե Զուրաբիշվիլի
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ - Sputnik Արմենիա
Սալոմե Զուրաբիշվիլի

Վարչապետը հայտարարել է սադրանքի մասին։ «Այն, ինչ այսօր մենք տեսանք «Ռուսթավի 2»–ի եթերում, ոչ այլ ինչ է, քան սադրանքի զազրելի դրսևորում և երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձ։ Դա անընդունելի է», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Ռուսթավի 2»–ի հաղորդավարի արտահայտություններն ուղղված են ռուս–վրացական հարաբերությունների բարդ իրավիճակը սրելուն։

© photo: Government of Georgia / FBՄամուկա Բախտաձե
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ - Sputnik Արմենիա
Մամուկա Բախտաձե

«Խստորեն դատապարտում ենք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հնչած արտահայտությունները, որոնք ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ և սադրանք են, որոնք ուղղված են բարդացնելու առանց այն էլ լարված ռուս–վրացական հարաբերությունները», – նշված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

Սոցիալական ցանցերի արձագանքը

Գեորգի Գաբունիայի սկանդալային ելույթը արձագանք է գտել նաև Facebook սոցիալական ցանցում։

Участники акции протеста против визита российской делегации возле здания парламента Грузии (20 июня 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Հայաստանի միջնորդությունը փակ դռների հետևում. ինչպես լուծել ռուս–վրացական ճգնաժամը

Բազմաթիվ օգտատերեր կոչ են արել սոցիալական ցանցերում չտարածել տեսանյութը, որն արդեն հրապարակվել է մի քանի հարթակներում, այդ թվում` YouTube–ում։

Անկախ Ռուսաստանի նախագահի նկատմամբ վերաբերմունքից` սոցցանցերի օգտատերերն անթույլատրելի են համարում լրագրողների նման պահվածքը։

«Ռուսթավի 2» հեռուստաալիքն ընդհատել է եթերը

«Մենք դադարեցնում ենք հեռարձակումը, մինչև չապահովվի մեր անվտանգությունը։ Հիմա մենք կանջատենք մեր եթերը։ Բոլոր լրագրողները դուրս կգան։ Մենք խնդրում ենք իշխանությանը, որպեսզի ապահովեն մեր հեռուստաընկերության անվտանգությունը և ԶԼՄ–ների անկախությունը։ Մենք տեսնում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում իշխանությունների թողտվությամբ և ուղիղ հայտարարությունների պատճառով. դա այն արձագանքն է, որով մեզ սպառնացել են։ Դա հեռուստաալիք ներխուժելու և այն գրավելու փորձն է։ Մենք դադարեցնում ենք հեռարձակումը, մինչև մեր անվտանգությունն ապահովվի», – ասել է հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիան։

Активист в противогазе на акции протеста перед зданием парламента Грузии (23 июня 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Երևանը կարող է հաշտեցման միջնորդ դառնալ, կամ ի՞նչ զոհաբերեց վրացական իշխանությունը

Դրանից առաջ նա խոստովանել է, որ հաղորդավարն անցել է «կարմիր գիծը»։

Ինչ է իրենից ներկայացնում «Ռուսթավի 2–ը»

2017թ–ի փետրվարին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը Ռուսթավի պողոտայում բողոքի բազմահազարանոց ակցիա էր կազմակերպել։ Այդ ժամանակ Թբիլիսիի կենտրոնում ակցիան անցկացվում էր խոսքի ազատության պաշտպանության կարգախոսով, որի մարմնավորումը, «Ռուսթավի 2»–ի տնօրեն Նիկա Գվարամիայի կարծիքով, հենց ընդդիմադիր հեռուստաընկերությունն է։

Լրագրողական էթիկայի խարտիայի հայտարարությունը

«Ռուսաստանի նախագահի հասցեին վիրավորական հայտարարությունները վնաս են հասցնում ոչ միայն այդ հեռուստաալիքին, այլ նաև վրացական ԶԼՄ–ներին, նպաստում ԶԼՄ–ների և լրագրողների նկատմամբ վստահության և հարգանքի կրճատմանը, ատելության լեզվի տարածմանը, վնաս հասցնում երկրում ժողովրդավարական սկզբունքների զարգացմանը», – ասվում է «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտայի» խորհրդի հայտարարությունում։

Ռուսթավի

«Ռուսթավի 2»–ը եթեր է դուրս եկել հեռարձակումը դադարեցնելուց մի քանի ժամ անց, տվյալ պահին ալիքը սովորական ռեժիմով շարունակում է աշխատանքը։

Միաժամանակ, հեռուստաընկերության աշխատակիցներն ազատվում են աշխատանքից` ի նշան բողոքի։ Օպերատորներից մեկը` Լևան Մարգվելաշվիլին, հանրահավաքի ժամանակ մի կողմ է նետել տեսախցիկը և պատռել մամուլի քարտը։

«Ես ընտանիք ունեմ, և ես չեմ ուզում, որ ինձ վիրավորեն», – ասել է նա։

© SputnikСотрудник Rustavi2 в знак протеста покинул телеканал
Նոր սկանդալ Վրաստանում. ուղիղ եթերում հայհոյել են Պուտինին. մանրամասներ - Sputnik Արմենիա
Сотрудник Rustavi2 в знак протеста покинул телеканал

«Ռուսթավի 2»–ը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից լրագրող Գեորգի Գաբունիայի խոսքերի համար։ Ընկերության հայտարարությունում նշվում է, որ լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է հետևի ալիքի խմբագրական քաղաքականությանը և էթիկայի համապատասխան պահանջներին բարձր վարկանիշային եթերի համար։

Լրահոս
0