00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում վթարից մահացածները մայր ու որդի են, մյուս որդու վիճակը շատ ծանր է. մանրամասներ

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցМашина "Скорой помощи" в Тбилиси
Машина Скорой помощи в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածներից երեքն այս պահին տեղափոխվում են Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Վրաստանում երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը` հայտնելով, որ ընտանիքն իրենց համայնքից է։

Полицейский автомобиль в Тбилиси - Sputnik Արմենիա
Մահացածներից 2–ը երեխաներ են. նոր մանրամասներ` Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից

Ինչպես արդեն հայտնել էին, երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին. ժամը 06։00-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել է, որից երկուսը` երեխա։

«2 ընտանիք է եղել մեքենայի մեջ` 5 հոգանոց ընտանիք մեզ մոտից` ամուսիններն իրենց երկու տղաների և մեկ աղջկա հետ, և նրանց սանիկի ընտանիքը` մայրը` երկու երեխայի հետ։ Մահացել է մեր համագյուղացու (նա հենց ղեկին է եղել) կինը, տղան և նրա սանիկի երեխան։ Մեր համագյուղացու մյուս երեխայի` 14 տարեկան տղայի վիճակն էլ ծայրահեղ ծանր է»,–ասաց Ներսիսյանը։

Նա հայտնեց նաև, որ ընտանիքը մեկնելիս է եղել հանգստանալու, իսկ ղեկի դիմաց եղած տղամարդն առաջին անգամ չէ, որ Վրաստան է մեկնել։ Համայնքի ղեկավարի խոսքով` տղամարդն աշխատանքի բերումով բավական հաճախ է Վրաստան այցելել։

Ներսիսյանը նշեց նաև, որ դիերը դեռ չեն տեղափոխել Հայաստան։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ վթարից տուժածներից երեքն այս պահին տեղափոխվում են Հայաստան։ Նրանցից մեկը` մի երեխա, շուտով կհասնի արդեն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ երկուսը` մայր և որդի, սահմանն անցել են, մայրը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ տղան`«Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Արարատի ողբերգական վթարից տուժած 7–ամյա Նարեն արդեն լավ է. նախարարի ու փոքրիկի լուսանկարը

Լրահոս
0