00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի միջնորդությունը փակ դռների հետևում. ինչպես լուծել ռուս–վրացական ճգնաժամը

© REUTERS / IRAKLI GEDENIDZEУчастники акции протеста против визита российской делегации возле здания парламента Грузии (20 июня 2019). Тбилиси
Участники акции протеста против визита российской делегации возле здания парламента Грузии (20 июня 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս–վրացական հարաբերություններում ցանկացած տատանում անխուսափելիորեն ազդում է Հայաստանի վրա, մասնավորապես` տնտեսական վիճակի։ Հետևաբար Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորումն անմիջականորեն բխում է Երևանի շահերից։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանը միայն տեսականորեն կարող է հարթակ դառնալ Մոսկվայի և Թբիլիսիի հաշտեցման համար, իսկ իրականում հայկական կողմը պետք է կարգավորմանն աջակցի մաքոքային դիվանագիտության միջոցով, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները զուտ միջպետական առանձնաշնորհ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Участники акции протеста у здания парламента Грузии (21 июня 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Ի՞նչ վիճակում է Թբիլիսիում տուժած հայ տղամարդը. դեսպանատունը մանրամասներ է հայտնում

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում մեկնաբանելով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները, Վրաստանում հակառուսական ցույցերի պատասխանատվությունը դրել էր «սաակաշվիլիական արմատականների դպրոցի» վրա։ Նա նաև նշել էր, որ մինչև վերջին իրադարձությունները ռուսական կողմը պատրաստ էր չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Հիմա դրա համար պետք է սպասել լավագույն ժամանակներին։

«Հայաստանը չի կարող ասպարեզ լինել Վրաստանի և Ռուսաստանի հաշտեցման համար, բայց որպես առաջացած ճգնաժամի կարգավորման մեջ շահագրգիռ կողմ` կարող է աջակցել միջնորդության օգնությամբ», – ասաց Մելիքյանը։

Փորձագետի կարծիքով` Երևանը պետք է աշխատի ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Մոսկվայի հետ և փորձի շփման եզրեր գտնել։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև նորմալ, բարիդրացիական հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից։

«Ռուս–վրացական հարաբերություններում փոփոխություններն անմիջականորեն ազդում են Հայաստանի վրա, մասնավորապես` տնտեսական վիճակի», – նշեց Մելիքյանը։

Пограничный пункт Ингур в Гальском районе Абхазии - Sputnik Արմենիա
Թբիլիսիում ընթացող ցույցերի պատճառով Աբխազիան ժամանակավորապես փակել է սահմանը

Նա վստահ է, որ Երևանի միջնորդությունը պետք է անցնի միայն փակ դռների հետևում՝ բաց ձևաչափերից և բանավեճային հարթակներից դուրս։ Միաժամանակ երկրի ներսում կամ տարածաշրջանում ոչ մի քաղաքական ուժ չպետք է իմանա բանակցությունների էության մասին` միջամտությունից և գործընթացին խոչընդոտելուց խուսափելու համար։

Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ ներմուծելու Մոսկվայի պատրաստակամությանը, ապա Մելիքյանը նշեց, որ ըստ էության Կարասինի ասածը նորություն չէ։

Գործընթացը զարգանում էր այդ ուղղությամբ, և որոշ պայմանավորվածություններից, հայտարարություններից հասկանալի էր, որ Մոսկվան պատրաստ է չեղարկել վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Բայց Թբիլիսիում տեղի ունեցած վերջին իրադարձություններն իրենց շտկումն արեցին այդ գործընթացում։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն իր հերթին հոռետեսորեն է վերաբերվում Կարասինի` վիզաների վերաբերյալ հայտարարությանը։ Նա կարծում է, որ եթե Մոսկվան իսկապես պատրաստ էր դրան, ապա այդ թեման կշրջանառվեր։

Пляж озера Севан - Sputnik Արմենիա
Ինչով կարող է Հայաստանը գրավել Վրաստանից «զրկված» ռուսաստանցիներին

Միաժամանակ, Մամրաձեն համաձայն է Կարասինի կարծիքի հետ, որ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի` Թբիլիսի կատարած այցի շուրջ ստեղծված իրավիճակից հաջողությամբ օգտվել են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության ներկայացուցիչները։

«Իրավիճակը խարխլել է «Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության դիրքերը, բայց նրանք դեռ կարող են շտկել այն», – Sputnik Արմենիային ասաց Մամրաձեն։

Ինչ վերաբերում է հայկական գործոնին, ապա նա համոզված է, որ Երևանը ռուս–վրացական հարաբերությունների կարգավորման համար հարթակ կարող է դառնալ միայն տեսականորեն։

Նա համոզված է, որ հարաբերությունների ճգնաժամը կհաղթահարվի միայն այն դեպքում, եթե Մոսկվան ու Թբիլիսին քաղաքական կամք դրսևորեն։

«Մնում է այն տարածությունը, որի շրջանակում կողմերն այդքան լավ աշխատել են։ Հույսը դնենք Կարասինի և Աբաշիձեի աշխատանքի, մշակույթի, տնտեսական, սոցիալական կապերի, նախագծերի վրա», – ասաց Մամրաձեն։

Ираклий Карселадзе, Мая Цкитишвили и Михаил Гиоргадзе на десятом заседании межправительственной армяно-грузинской экономической комиссии (27 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են հարաբերությունները նոր մակարդակի հասցնել

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում հակառուսական կարգախոսներով և Վրաստանի արտգործնախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի, ինչպես նաև համամասնական կարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Վրաստանի իշխանությունն արդեն համաձայնել է կատարել վերջին պահանջը։

Անկարգությունների համար պատճառ էր դարձել Թբիլիսիում խորհրդարանական ամբիոնից ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում։ Ընդդիմությունը դժգոհել էր, որ «նման բարձր ամբիոնը տրամադրվել էր մարդու, որը կողմ է Աբխազիայի անկախությանը»։

Հակառուսական բողոքների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի հուլիսի 8-ից կդադարեցվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։

Լրահոս
0