ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երեկ Աբովյան քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա մի կին։ Դանակահարված կնոջն ուղեկցել են ընտանիքի անդամները։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` վնասված է եղել կնոջ որովայնը։ Բժիշկներն անմիջապես վիրահատել են նրան՝ կանխելով հնարավոր անդառնալի հետևանքները։
Երևանում ապրող աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagarm–ում
Ի դեպ, կինն ապրում է Աբովյան քաղաքում։ Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի՝ կինը դանակահարվել է քաղաքի եկեղեցու մոտակայքում, իսկ թե ինչ հանգամանքներում, ինչ պատճառներով և ում կողմից, դեռ տեղեկություններ չկան։ Հայտնի է սակայն, որ դեպքից հետո կինն իր մեքենայով եկել է տուն և ընտանիքի անդամները տեսնելով, որ նա արնաշաղախ վիճակում է, անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։
Սարսափելի դեպք Շիրակում. մայրը կախված է գտել 6 ամիս առաջ բանակից վերադարձած որդուն