00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգը կա ու շարունակվում է. ինչպե՞ս պայքարել կենդանիների ապօրինի որսի ու վաճառքի դեմ

© Sputnik / Asatur Yesayants Ереванский зоопарк (30 октября 2018)
 Ереванский зоопарк (30 октября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանները շրջակա միջավայրի նախարարությանն օրենսդրական փոփոխությունների փաթեթ են ներկայացրել։ Նրանք առաջարկում են քրեականացնել վայրի կենդանիների որսն ու և նրանց անօրինական ձևով պահելը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Կենդանիների հանդեպ վերջին` աղմուկ հանած դեպքերը ստիպեցին կրկին անդրադառնալ օրեսդրական բացերին։ Բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, վայրի կենդանիների որսի և նրանց խոշտանգման դեպքեր կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ օրենսդրական կարգավորում կամ կանխարգելում չկա։

Վերջերս վայրի բվի 2 ձագերին վաճառքի հանած Ալավերդու բնակիչներից մեկը մտափոխվել է ու բաց թողել նրանց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համացանցում վայրի թռչունների վաճառքի մասին հերթական տեղեկությունն էր հայտնվել։ Facebook-յան օգտատեր Աշոտ Հարությունյանն իր էջում հրապարակել էր սոցիալական կայքի «Առնեմ ծախեմ» խմբում տեղադրված մի հայտարարություն, որում Մհեր Աղաջանյան անունով օգտատերը վաճառում էր վայրի բվի ձագեր։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առյուծն էլ իրավունք ունի. Փաշինյանը հիշեց կենդանիների նկատմամբ դաժան դեպքերը, հետո կատակեց

«Ալավերդու բնակիչ Մհեր Աղաջանյանը հրավիրվել է բաժին։ Նա բացատրություն է տվել, որ ձագերին արդեն բաց է թողել»,–հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։

Աղաջանյանը պատմել է, որ մայիսի 22-ին, ժամը 12։00-ի սահմաններում, իրենց բակում գտնվող կիպարիսի տակ հայտնաբերել է թռչնի բնից ընկած 2 հատ բվի ձագ։ Դրանից հետո տղան իր Facebook սոցիալական կայքի էջում վաճառքի հայտարարություն էր տեղադրել` բվի յուրաքանչյուր ձագի համար սահմանելով 10.000 դրամ գին։ Ոստիկանությունից հայտնում են, որ երկու օր անց` մայիսի 24-ին, համացանցում կարդալով «Հայկական բնապահպանական ճակատ» խմբի քննարկումներն իր հայտարարության վերաբերյալ, գիտակցելով իր արարքի լրջությունը, բվի ձագերին բաց է թողել բնության գիրկը։

«Նա իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է, թե ինչպես է բվի ձագերին բաց թողնում»,–ասացին ոստիկանության լրատվական բաժնից` հավելելով, որ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը. լուսանկարներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկատվական բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ բվի ձագերի վաճառքի հետ կապված իրենց ահազանգել է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Зоопарк в Гюмри - Sputnik Արմենիա
Կալանք՝ ծիծաղելի տուգանքի փոխարեն. կենդանիների հանդեպ բռնությունը ՀՀ-ում քրեականացնում են

Մեզ հետ զրույցում բնապահպանը հայտնեց, որ երբ վայրի կենդանիների վաճառքի կամ որսի դեպք է լինում, բոլորը, ովքեր նման բան են արել, ասում են, թե կենդանիներին արդեն բաց են թողել։ Համապատասխանո՞ւմ է նրանց ասածն իրականությանը, թե՞ ոչ, ըստ բնապահպանի, դժվար է ասել։

Նրա խոսքով` վայրի կենդանիների որսի և նրանց խոշտանգման դեպքեր եղել են ու կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ օրենսդրորեն չի կարգավորվում այդ ամենը։

«Շրջակա միջավայրի նախարարությանը մենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք ներկայացրել, որտեղ նշված է, որ վայրի կենդանիների որսի և անօրինական ձևով նրանց պահելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն մարդիկ։ Երբ մեկ–երկուսը կենդանիների հետ վատ վերաբերմունքի համար քրեական պատասխանատվության կենթարկվեն, մյուսները մի փոքր կսթափվեն»,–կարծում է Ադամյանը։

Բրուցելոզի պատճառով Եղեգիսում 200 կենդանի է սպանդի ենթարկվել. ինչից զգուշանան բնակիչները

Ըստ նրա` կա նաև հարցի երկրորդ կողմը` անհրաժեշտ է բնության հետ շփման մշակույթ ձևավորել, քանի որ բնության, կենդանիների հետ շփման գիտելիքներ երեխաները չեն ստանում ո՛չ ընտանիքում, ո՛չ էլ դպրոցում։ Բնապահպանի խոսքով` 15-20 տարի առաջ իրավիճակը շատ ավելի լավ էր, քանի որ երեխաների հետաքրքրություններն այլ էին։ Իսկ հիմա երեխաները բնության հետ շփման փոխարեն, համակարգչային խաղերով են զբաղվում։ «Մեկ ուրիշ խնդիր էլ կա` ամեն մարդ չպետք է «տեղից վեր կենա» ու որոշի վայրի կենդանի պահել կամ էլ կենդանաբանական այգի բացել։ Այս առումով օրենքը պետք է սահմանափակումներ ունենա, ինչն ամրագրված է մեր ներկայացրած օրենսդրական բարեփոխումների փաթեթում»,–ասաց նա։

Обезьянка Джамбо - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են էկզոտիկ կենդանիները ներկրվում Հայաստան

Ի դեպ, վայրի բվի ձագերին վաճառքի հանելու դեպքին հաջորդեց Econews.am–ի ահազանգը, ըստ որի` Լոռու մարզի երկու բնակիչներ 2018-19 թվականներին սոցիալական ցանցում իրենց լուսանկարներն են հրապարակել` սպանված լուսանի, այծյամի և այլ կենդանիների հետ։

Անդրադառնալով այս դեպքին` ոստիկանությունից ասացին, որ այն դեռ ուսումնասիրում են։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից նույնպես հայտնեցին, որ ահազանգը գրանցել են և դեպքի մանրամասներն են ուսումնասիրում։

Ի դեպ, «Որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով` վերոհիշյալ բոլոր կենդանատեսակների որսը Հայաստանում թույլատրված չէ:

Լրահոս
0