ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 7-11–ը կարճատև անձրևներ կգրանցվեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Անձրևները կուղեկցվեն ամպրոպով, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի:
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով և առաջիկա օրերին էական փոփոխությունների չի ենթարկվի։
Առաջիկա 5 օրերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, իսկ գիշերային ժամերին 17-19 աստիճան տաքություն։