ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»,–ասված է Փաշինյանի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին Արարատի մարզում, Երևան-Երասխ ճանապարհին միմյանց են բախվել երկու մարդատար ավտոմեքենաներն ու Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բոլոր ավտոմեքենաներն այրվել են, «Գազելը» վերածվել է մոխրակույտի։ ԱԻՆ–ի պաշտոնական տվյալներով` կա 6 զոհ, 12 տուժած։
Տուժածներիթվում երեք երեխա կա, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երկուսը` 12 և 13 տարեկան։