ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Անցած գիշեր Սյունիքի մարզի Գորիս քաղաքի տներից մեկում 20 տարեկան հղի կին է մահացել, որը նաև 2 տարեկան երեխա ունի։
Հարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի`ինչ է պատահել։
Դուռը փակ է եղել։ Բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին ընկած է հատակին։ Լուսամուտով ներս է մտել ու ահազանգել 1-03։ Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։
Մեր տեղեկություններով՝ մահացած կինը 7 ամսական հղի էր և սպասում էր երկվորյակ երեխաների։
Սարսափելի դեպք Երևանում. 54–ամյա տղամարդուն կախված են գտել իր բնակարանում
Մահվան պատճառները պարզվում են։