Էստրադայի հայտնի արտիստ, կինոդերասան, կոնֆերանսյե, նմանակումների վարպետ և հումորիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կարեն Ավանեսյանը այս օրվան ընդառաջ հատուկ Sputnik Արմենիայի համար տեսաուղերձ է ձայնագրել։
«Յուրաքանչյուր մարդ սիրված արտիստ ունի։ Ինձ համար ամենամեծ դերասանը իմ հայրենակից Ֆրունզիկ Մկրտչյանն է։ Նա զարմանալի դերասան է, որը կարողանում էր միաժամանակ ստիպել մարդկանց արտասվել և ծիծաղել։ Սա է տրագիկ և կոմիկ դերասանի մեծությունը։
Որքան ենք զգում ձեր պակասը։
Եկեք այսօր` 2019 թվականի հուլիսի 4-ին, մեր ամբողջ հզոր երկրով շնորհակալություն ասենք» այդ դերասանին` կինոյում և թատրոնում նրա բոլոր դերերի, կերպարների և մարմնավորած հերոսների համար», – ասում է Կարեն Ավանեսյանը տեսաուղերձում։
Ֆրունզիկ Մկրտչյանի քիթն անցաթուղթ է եղել, կամ ինչպես մարդը մի ամբողջ դարաշրջան դարձավ