00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին պաշտոնյաները կաշառք են վերցրել նպաստի դիմաց. ովքե՞ր են «կերել» անապահովների փողը

Բաժանորդագրվել
Կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել մարզպետարանների, քաղաքապետարանների սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետեր, կրտսեր, ավագ և առաջատար մասնագետներ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը վերլուծել է 2018թ.-ի հունվարի 1-ից մինչև 2019թ-ի մայիսի 31-ը սոցիալական ոլորտում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությունը։

Ինչպես հայտնում են ԳԴ–ից, նշված ժամանակահատվածում հարուցվել է 166 քրեական գործ: Վերլուծությունը վկայում է, որ դրանք կրել են համատարած բնույթ` ընդգրկելով բոլոր մարզերն ու մայրաքաղաք Երևանը։

Оросительная система сквера на улице Ерзнкян, Еревaн - Sputnik Արմենիա
«Ջրի մաֆիա», թե՞ «անբարեխիղճ սպառողներ». ոռոգման համակարգում ստվերը վերանո՞ւմ է

Կատարված բացահայտումների համաձայն` նպաստառուների ցուցակում ընդգրկելու և տարիներ շարունակ ապօրինի նպաստներ ստանալու համար քաղաքացիները պաշտոնատար անձանց տարիներ շարունակ կաշառք են վճարել։

Հարյուրավոր քաղաքացիներ ցուցակներում իրենց ընդգրկված լինելու մասին անգամ չեն էլ իմացել։ Նրանց փոխարեն նպաստի գումարները հափշտակվել են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերն ու այլ աշխատակիցները։

Կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել մարզպետարանների, քաղաքապետարանների սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետեր, կրտսեր, ավագ և առաջատար մասնագետներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի տնօրեններ, փոստատարներ ու օպերատորներ,ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ ու անդամներ։

Մութ անկյուն - Ռուբեն Պետրոսյան - Sputnik Արմենիա
Ապօրինի ծառահատումները` շատ հարստությունների ոչնչացման պատճառ

Հարուցված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 249 անձի, որից 88-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ, 8-ը՝ նույն գործակալության տարածքային բաժնի պետ և տեղակալ, 25-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 2-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, 4-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի անդամ բժիշկ-փորձագետ, 1-ը՝ ԲՍՓ բուժվիճակագիր, 8-ը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, 1-ը՝ համայնքի նախկին ղեկավար, 113-ը՝ քաղաքացի։

Արվեստի դպրոցի տնօրենը 5 մլն-ից ավելի գումար է յուրացրել. մեղադրանք է առաջադրվել

12 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ արդեն ուղարկվել է դատարան: Դրանց քննության արդյունքում 33 անձ դատապարտվել է:

Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772.5 մլն ՀՀ դրամ, որից մինչ օրս վերականգնվել է 139 մլն–ը:

Լրահոս
0