ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հուլիսի 1 լույս 2–ի գիշերը Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը նվազել է ` հասնելով 0–ի։ Այս տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրեմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։ Հունվարյան հուլիս 2019»,–գրել է նա։
Օգտատերերից ոմանք եղանակային այս ցուցանիշի համար «մեղադրել» են Սուրենյանին։ Նրանցից մեկը հորդորել է «արևի պուլտի հետ քիչ խաղալ, թե չէ ձյունն էլ կգա»։ Մյուսն է ուղղակի շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը։
ՀՀ ԱԻՆ տվյալներով է այսօրվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։ Հուլիսի 2- ցերեկը կգրանցվի 28-30, գիշերը 12-14 աստիճան տաքություն։ Շաբաթվա վերջին Արարատյան դաշտում ցերեկը ջերմաստիճանը կհասնի` 35, գիշերը 20 աստիճանի։