00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից պետք է վերացնել քրեական ենթամշակույթը. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը համարում է, որ դատախազության նախորդ տարվա աշխատանքն արդյունավետ էր, բայց գերատեսչության հանդեպ հանրության վստահությունը պետք է բարձրացնել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիս – Sputnik. Քրեական ենթամշակույթը Հայաստանում պետք է արմատախիլ անել։ Այսօր ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է Դատախազության աշխատողի օրը համարի նաև իր օրը։ Դատախազության բովանդակային ամենաէական գործառույթը քաղաքացիների իրավունքները և պետության շահերն ու արժեքները պաշտպանելն ու պահպանելն է», – նշեց Փաշինյանը։

Президент Армен Саркисян на ежегодном совете попечителей всеармянского фонда Айастан (18 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը պարգևատրել է դատախազության երկու պաշտոնյայի

Նրա խոսքով` հայ ժողովրդի պատմության ծանր էջերը հաճախ կապված են եղել արդարության ու արդարադատության բացակայության հետ։

Փաշինյանը նշեց, որ այդ անհավասարությունն արտացոլվել է նաև գրականության մեջ։ Նա օրինակ բերեց Միքայել Նալբանդյանի հոդվածներից մեկը։

«Վերջերս առիթ ունեցա ընթերցելու հայ լուսավորականներից Միքայել Նալբանդյանի մի հանրահայտ հոդված, որից երկու մեջբերում կանեմ․ «Օրենքը պատժում է հանցավորին, ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն», և երկրորդ մեջբերումը․ «Իրավադատության մեջ է ազգի կյանքը, և այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ առաջընթաց ունենալ, մեր երկարամյա պատմության աղետալի էջերի պատճառը արդարադատության պակասն է, որը ազգը պառակտող գործոններից է»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` խնդրի արմատները դեպի հեռու անցյալ են գնում, և պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռևս ամենատարածված ասույթներից է «Տերովին տերն է տարել, անտերին` գելը» ասույթը։

«Ցավոք սրտի, մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս համատեքստում։ Սա վերջին տասնամյակների խնդիր չէ, և շատ երկար ժամանակ ուղեկցել է մեզ, հենց այս խնդրի լուծումն է մեր և Դատախազության ամենակարևոր առաքելությունը։ Այս ասույթը պետք է դառնա որպես թանգարանային, բանահյուսական պատմություն, և որևէ աղերս չպետք է ունենա մեր իրականության հետ»,– ասաց նա։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Ինչպես է մասնավորեցվել Տավուշի բժշկական կենտրոնը. դատախազության բացահայտումը

Գործադիրի ղեկավարը դատախազության վերջին մեկ տարվա աշխատանքն արդյունավետ գնահատեց։

«Բայց սա չի նշանակում, որ այն անթերի է, ես կարծում եմ, որ ոչ ոքիս գործունեությունը անթերի չէ, բայց վերջին մեկ տարվա ընթացում Դատախազությունը վստահ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի Դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն գործառույթը, որ ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է իր առաջ», – նշեց Փաշինյանը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ դատախազության հետագա աշխատանքը կլավանա։ Նրա խոսքով` դրա համար Հայաստանում պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։

«Հանցագործի տեղը բանտում է, և նա ազատության մեջ պետք է հայտնվի այն դեպքում, երբ մենք բոլորս կունենաք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության մեջ մնալու վտանգները առնվազն վերահսկելի են», – ասաց վարչապետը։

Ամեն տարի հուլիսի 1-ին Հայաստանում նշում են Դատախազության աշխատողի օրը։

Լրահոս
0