00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարսելոնա, Ռոդոս, Վենետիկ և ոչ միայն. Հայաստանից ի՞նչ չարտերներ են գործարկվել այս ամռանը

CC BY 3.0 / Anton Nikiforov / Budva, MontenegroГород Будва, Черногория
Город Будва, Черногория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառային արձակուրդների շրջանն ամենաթեժ փուլում է։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից լրացուցիչ ոչ կանոնավոր չվերթեր են իրականացվում։ Sputnik Արմենիան ներկայացնում է երկրի չորս առաջատար տուրօպերատորների չարթերները։ 

Տարեցտարիր ավելի շատ հայաստանցիներ են ձգտում արձակուրդը հայրենիքից դուրս անցկացնել։ Հաշվի առնելով, երկաթուղային հաղորդակցություն կա միայն Վրաստանի հետ, չարտերային չվերթերը մեծ մասամբ նպաստում են օտար երկրներ (հատկապես` Եվրոպա) ուղևորությունների պահանջարկի աճին։ 

Вино - Sputnik Արմենիա
Ծխախոտ, կոնյակ ու գինի` որքան սիրտներդ ուզի. ԵԱՏՄ–ն հանում է սահմանափակումները

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ հայերի շրջանում ամենապահանջվածը շարունակում է մնալ լողափային հանգիստը։ 

«Ամենամեծ պահանջարկը վայելում են ծովային առողջարանները` Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Վրաստանն իհարկե, որն ավելի մոտ է ու գնային առումով ավելի մատչելի։ Թեև այս տարի Եգիպտոսի ուղևորությունների պահանջարկն այնքան մեծ էր, որ դրանց գինը զգալիորեն իջել էր», – ասաց նա։ 

Իսկապես. Եգիպտոսի գլխավոր առավելությունը ֆինանսական տեսակետից հասանելի լինելն է, քանի որ ներքաղաքական իրավիճակի ու ահաբեկչությունների պատճառով գները կտրուկ իջել են։ Եթե դրան գումարենք Կարմիր ծովի անհավանական հարուստ ափն ու բարձրակարգ հյուրանոցների մեծ քանակը, ապա այդ երկրի մեծ պահանջարկի գաղտնիքը հեշտորեն բացահայտվում է։ 

Вице-премьеры Армении и Грузии Тигран Авинян и Мая Цкитишвили подписали протокол по итогам X заседания межправительственной комиссии по торгово-экономическому сотрудничеству (27 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ավինյանն ու Ցկիտիշվիլին ասել են` ինչպես ՀՀ–ն ու Վրաստանը կարող են օգտակար լինել միմյանց

Ինչ վերաբերում է Հունաստանին` ապա այստեղ շատ հնարավորություններ կան ինչպես պասիվ, այնպես էլ՝ ակտիվ հանգստի սիրահարների համար։ Մի կողմից` երկիրը կարող է հիանալի լողափներ առաջարկել, մյուս կողմից` հետաքրքիր պատմամշակութային էքսկուրսիաներ։

Ապրեսյանն ավելացրեց, որ ՀՀ քաղաքացիներին հետաքրքրում է նաև Իսպանիան, մասնավորապես` Բարսելոնան, Իտալիան և հատկապես՝ Վենետիկը, Մոնտենեգրոն ու մի փոքր ավելի քիչ Խորվաթիան, որը նրա կարծիքով զբոսաշրջության տեսակետից շատ հետաքրքիր է։ 

Բոլոր այն մարդկանց, որոնք ուզում են իրենց հանգիստն արտասահմանում անցկացնել, Ապրեսյանը խորհուրդ է տալիս շատ ուշադիր լինել։ 

«Պետք է հնարավորինս զգոն լինել զբոսաշրջային ընկերության ընտրության հարցում` խաբեբաների ձեռքը չընկնելու համար», – ասաց նա։ 

Ու՞ր է կարելի չարտերային չվերթով մեկնել 

Ներկայացնում ենք գործող կամ առաջիկայում բացվող չարտերների ցանկը։ 

Festa Tour

Տուրօպերատորն աշխատում է հետևյալ ուղղություններով.

Վենետիկ, Իտալիա (Aircompany Armenia)։ Երկու կողմի տոմսի արժեքը 234 հազար դրամ։

Պելոպոնես, Հունաստան (Aircompany Armenia)։ Տոմսի արժեքը 195 հազար դրամ։ 

Ռոդոս, Հունաստան (Aegean Airlines)։ Ընկերությունը Sputnik Travel Agency–ի ու Hot Tours–ի հետ համատեղ չվերթ է իրականացնում։ Տոմսի արժեքը 173–ից է սկսում։ 

Hot Tours

Սալոնիկ, Հունաստան (Aegean Airlines)։ Տոմսի արժեքը սկսվում է 180 հազար դրամից։ 

Ռոդոս (Aegean Airlines)։ Տոմսի արժեքը արժեքը սկսվում է 165 հազար դրամից։ 

Sputnik Travel Agency

Ռոդոս, Հունաստան (Aegean Airlines)։ Երկու ուղղությամբ տոմսի արժեքը 165 հազար դրամից է սկսվում։ 

Լառնակա, Կիպրոս (Aircompany Armenia)։ Տոմսի արժեքը 210 հազարից է։ 

Տիվատ, Մոնտենեգրո (Aircompany Armenia)։ Տոմսի արժեքը 260 հազարից է։ 

Maratuk Tours & Travel

Հերակլիոն, Կրետե (Aegean Airlines, Aircompany Armenia)։ Տոմսի արժեքը` 180 հազար։ 

Շարմ էլ Շեյխ, Հուրգադա. Եգիպտոս (Fly Egypt)։ Քանի որ գները շուկայում հաճախ են տատանվում, տուրօպերատորը դժվարացավ տոմսերի գինն ասել։ 

Բարսելոնա, Իսպանիա (Aircompany Armenia)։ Տոմսի արժեքը 277 հազար։ 

Prestige Tour

Բուրգաս, Բուլղարիա (Bulgarian Air Charter)։ Տոմսի արժեքը արժեքը սկսվում է 206 հազարից։ 

Marvel Travel

Վառնա, Բուլղարիա (Aircompany Armenia)։ Տոմսի արժեքը` 206 հազարից սկսած։ 

Sputnik Արմենիայի թղթակցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնեցին, որ արդեն բացվել են կամ մյուս ամիս չվերթեր կբացվեն հետևյալ ուղղություններով` Ալ-Քուվեյթ (Քուվեյթ), Էրբիլ ու Բաղդադ (Իրաք), Անթալիա (Թուրքիա)։

Լրահոս
0