ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հունիսի 26-ին Վիեննայի Wieden թաղամասի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։
«Ավստրիայում ՀՀ դեսպանությունը նույն օրը կապ է հաստատել Ավստրիայի իրավասու մարմինների հետ՝ պարզելու, արդյոք պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան: Քիչ առաջ Ավստրիայի ոստիկանությունից կապ հաստատեցին դեսպանության հետ՝ տեղեկացնելով, որ ներկա պահին տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան»,–հայտնում են դեսպանությունից:
Ոչ թե ֆիլմ-հակաուտոպիա, այլ իրական մեռյալ քաղաք. տեսանյութ` Արիս քաղաքի պայթյունից
Ի դեպ, պայթյունի պատճառը, ավստրիական մամուլի հրապարակումների համաձայն, գազի արտահոսքն էր: Ըստ նախնական տվյալների, կա 1 զոհ և շուրջ 15 վիրավոր, 1 անձ որոնվում է: