00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործարարները կառավարության մեսիջներն ընկալել են, հերթը պետական համակարգինն է. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsЗаседание правительства Армении (6 июня 2019). Еревaн
Заседание правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը ցուցանիշներ ներկայացրեց և նշեց, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Մայիսին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվություն։ Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կարևորելով այդ ցուցանիշի բովանդակային մասը։

«Ուզում եմ արձանագրել, որ մայիսին, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, ունեցել ենք 15 տոկոսանոց աճ։ Իսկ հունվար–մայիս ամիսներին նախորդ տարվա հունվար–մայիսի նկատմամբ` 0.1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ տարվա արդյունքներով կանխատեսվում է արտահանման աճ։ Ընդ որում, եթե 2018թ–ին արտահանվող ապրանքների մեջ մշակող արդյունաբերության արտադրանքը կազմում էր 62.8 տոկոս, ապա այս տարի այս ոլորտի ցուցանիշն արտահանվող ապրանքների ծավալում աճել է շուրջ 30 տոկոսով։ Իսկ միջին տեխնոլոգիատարությամբ ապրանքների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞ւմ փողերով է իրականացվելու տնտեսական հեղափոխությունը. Փաշինյանի պատասխանը

Ավելացել են նաև գյուղապրանքների արտահանման ծավալները` նախորդ տարվա համեմատ շուրջ 70 տոկոսով։ Ամենամեծ ծավալը կազմել են լոլիկը, վարունգը, ելակը, թարմ ձուկը։

«Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները»,– ասաց վարչապետը։

Փաշինյանի դիտարկմամբ`գործարարները կառավարության մեսիջները ճիշտ են ընկալել, այժմ հերթը պետական համակարգինն է։ Տնտեսությունն ու պետական համակարգը պետք է սկսեն գործել համահունչ կերպով։

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ արտահանման հիմնական ուղղություններն են ՌԴ–ն և ԵԱՏՄ երկրները, երկրորդ տեղում արդեն ԵՄ անդամ երկրներն են։ Փաշինյանը հայտնեց, որ այս ուղղությամբ քննարկումներ է ունեցել ՌԴ նախագահի ու վարչապետի, ինչպես նաև Վրաստանի վարչապետի հետ։ Նրա խոսքով` այդ երկրներում Հայաստանի հետ պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի են կոչվում, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին։

Լրահոս
0