00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ փողերով է իրականացվելու տնտեսական հեղափոխությունը. Փաշինյանի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван
Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանում ՀՀ վարչապետը խոսեց տնտեսական հեղափոխության հիմքերի և արդեն իսկ նկատելի դրական փոփոխությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. Տնտեսական հեղափոխության հիմնական ֆինանսավորողը լինելու է Հայաստանի ֆինանսական համակարգը: Այսօր ԱԺ-ում, Կառավարության գործունեության 2018թ-ի զեկույցի մասին պատգամավորների բարձրացրած հարցերին ի պատասխան, իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

Ինտերակտիվ - Գագիկ Մակարյան (28.02.19) - Sputnik Արմենիա
Հեղափոխության տնտեսական ձեռքբերումները, կամ ինչի մասին է վկայում խոշոր հարկատուների ցանկը

«Մենք անընդհատ բանկային համակարգի առաջ խնդիր ենք դնում, որ իրենք պիտի այդ պրոցեսները ֆինանսավորեն ու նաև վարկերը դարձնեն ավելի մատչելի»,- ասաց Փաշինյանը: Ֆինանսավորման հաջորդ աղբյուրը, վարչապետի խոսքով, արտաքին ռեսուրսներն են: «Մենք ԵՄ-ին ներկայացրել են 13 մեգանախագիծ, որոնց մի մասը կարելի է մեգանախագիծ համարել: Բայց մեր միջազգային գործընկերները շատ տրամաբանական բան են ասում, ասում են` դուք էլ պիտի գումար ներդնեք, որովհետև դժվար է պատկերացնել, որ որևէ միջազգային կազմակերպություն գա մի երկրում մի ծրագիրը 100 տոկոսով իրականացնի: Օրինակ` ջրամբարաշինության կամ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը»,- ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է արտաքին ֆինանսական աղբյուրների ներգրավման արդյունքում պետական պարտքի ավելացման մտավախություննե
րին, վարչապետը նշեց, որ ստվերի դեմ ակտիվ պայքարի պարագայում պարտքի ավելացումը վտանգավոր չէ: «Օրինակ` ԱՄՀ(Արժույթի միջազգային հիմնադրամ) մասնագետները գտնում են, որ Հայաստանում մինչև 50-60 տոկոս ստվեր կա: Եթե մենք այդ ստվերի դեմ պայքար տանենք, մեր ՀՆԱ-ի մակարդակը որոշակի աճ ունենա, մեր ունեցած պարտքն էլ ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմից կիջնի»,- ասաց Փաշինյանը:

Чрезвычайный и Полномочный посол РФ в РА Сергей Копыркин на конференции Духовные ценности и современное государство (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստ է նպաստել ՀՀ տնտեսական հեղափոխությանը. պարզաբանում է դեսպան Կոպիրկինը

Իսկ այն հարցին, թե քաղաքացին իր մաշկի վրա ե՞րբ է զգալու հեղափոխության դրական փոփոխությունը, Փաշինյանը պատասխանեց, որ պոլիկլինիկաներում 10 000 բուժաշխատողների աշխատավարձը 30-40 տոկոսով աճել է, 2018թ-ի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգում արված փոփոխություններով 206 000 մարդու աշխատավարձը բարձրացել է` գուցե ոչ շատ, բայց բարձրացել է: 1000 դրամների հիմնադրամի գումարներն ուղղվել են արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին, որոնք ևս, Փաշինյանի համոզմամբ, պետք է զգան իրենց վրա փոփոխությունը: Փոփոխությունը զգացողների շարքում վարչապետը նշեց նաև նվազագույն կենսապահովման շեմից ցածր թոշակ ստացող 81 000 թոշակառուներին ու նպաստառուներին, ում ստացած նվազագույն գումարները 16 000 դրամից հասցվել են 25500 դրամի: Փաշինյանի խոսքով, փոփոխություն կա նաև նախկինում մենաշնորհային համարվող ապրանքների ներկրման ոլորտում, որը, նրա համոզմամբ պետք է զգան նոր ներկրողները: Հեղափոխության փոփոխությունը պետք է զգացած լինեն նաև արտոնյալ պայմաններով հիփոթեկով տուն ձեռք բերած քաղաքացիները, բուժօգնության իջեցված գներով սպասարկվածները, ավելի բարձր աշխատավարձ ստացող զինծառայողները և այլն:

Կառավարության 2018թ.-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք հարցադրում արեցին, որ հեղափոխությունից 1 տարի անց կառավարությունը շարունակում է բարի ցանկությունների ոլորտում աշխատել, իսկ քաղաքացին դեռ չի զգում հեղափոխության ազդեցությունն իր մաշկի վրա:

Լրահոս
0