00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրգեր, կաթ ու պանիր. «Սպայկա» ընկերութիւնն իր նոր նախագիծերուն համար գումար գտած է

© Photo : Spayka" ltd official siteПомещение бренда Araratfood для производства соков и компотов (компания Spayka)
Помещение бренда Araratfood для производства соков и компотов (компания Spayka) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած հարկերէն խուսափելու մասին քրէական գործին, «Սպայկա» ընկերութիւնը յաջողած է պահպանել Հայաստանէն միրգի արտահանման ծաւալները: Թէպէտ ստիպուած էին հրաժարիլ որոշ հեռանկարային նախագիծերէ:

ԵՐԵՒԱՆ, 26 յունիսի — Sputnik, Արամ Գարեգինեան. «Սպայկա» ընկերութիւնը կը շարունակէ նախկին ծաւալներով միրգեր գնել ու արտահանել: Այս մասին Դիլիջան կայացած միջազգային ներդրումային համաժողովի ընթացքին Sputnik Արմենիայի հետ զրոյցին յայտնեց ընկերութեան նախագիծերու գիծով տնօրէն Կարէն Բաղդասարեան:

Այս ապրիլին ձերբակալուած էր «Սպայկա» ընկերութեան գլխաւոր տնօրէն Դաւիթ Ղազարեան:Պետական եկամուտներու կոմիտէն ընկերութեան ու ատոր հետ փոխկապակցուած կառոյցներուն մեղադրած էր 7 միլիար դրամի հարկերէն խուսափելու մէջ: Ատկէ յետոյ միրգ ու բանջարեղէնի արտահանում իրականացնող այս ընկերութիւնները` «Սպայկա»-ի գլխաւորութեամբ, յայտնած էին, թէ ստիպուած են 80 համայնքներու մէջ դադրեցնել միրգ ու բանջարեղէն գնելու գործընթացքը, քանի որ որոշ դրամատուներ հրաժարած են իրենց վարկ տրամադրելէ:

Мертвое озеро в Ереване - Sputnik Արմենիա
Հայերը կը սիրեն չափազանցել ու հանգստանալ, կամ ի՞նչ գիտենք Երեւանի «մեռեալ ծովի» մասին

Այնուամենայնիւ, ձեռնարկութիւնը յաջողած է ամբողջ ծաւալով վերականգնել մթերումը, իսկ գլխաւոր տնօրէնը դրամական գրաւի դիմաց ազատ արձակուած է: Ան նոյնպէս ներկայ էր Դիլիջանի մէջ կայացող համաժողովին:

Կարէն Բաղդասարեան պարզաբանեց, որ շրջանառութեան միջոցներ գտնուած են Nasdaq OMX տեղական հիմնադրամային պորսային մէջ բաժնետոմսեր թողարկելու հաշուին:

«Մթերումն աւելի լաւ կազմակերպելու համար հարիւր նոր բեռնատար գնած ենք: Այժմ ատոնք մաքսազերծման փուլի մէջ են», – աւելցուց ան:

Բաղդասարեանի խօսքով` այս տարի միրգի բնական բերք կ’ակնկալուի: Խնդիրներ յառաջացած են ծիրանի ու կեռասի վաղ հասնող տեսակներուն հետ: Ծաղման շրջանին ատոնց փոշոտման քիչ մը խանգարած են գարնանային անձրեւները, յատկապէս` Արարատի մարզին մէջ:

Հարկայինի հետ խնդիրներէն առաջ` մարտի կէսին, ընկերութիւնը նոր արտադրութիւն բացած է ու սկսած եւրոպական բորբոսապանիրներ արտադրել: Վարչապետ Նիկոլ Փաշինեան ներկայ էր բացումին: Բաղդասարեան աւելցուց, որ, բարեբախտաբար, յաջողած են պահպանել այդ նախագիծը:

«Շուտով առաջին խմբաքանակը կը թողարկենք: Արդէն արտահանման գործարքներ կնքած ունինք , բայց մթերքի մէկ մասը ներքին շուկայի համար է», – ըսաւ ան:

Բայց մէկ այլ նախագիծ ձախողած է: Արտահանողները կ’ուզէին կթի ինքնազօր սարքեր ու կաթի պաստերացման ջրամբարներ բաժնել գիւղացիներուն ` տարաժամկէտ վճարման պայմանով:

Новостройка в Ереване - Sputnik Արմենիա
Կառավարութիւնը կը վերանայի գրաւագրութեան ծրագիրները. պետական աջակցութիւնը կ'աւելնայ

«Ցաւօք, ստիպուած էինք վերանայիլ այդ ծրագիրը: Բայց գիւղացիներէն շատերը մտադիր են ինքնուրոյն գնել տեխնիկան. անով գումար վաստակելու հնարաւորութիւն կը տեսնեն: Մենք պատրաստ ենք գնելու կաթը ցած գնով` լիթրի համար վճարելով 190 դրամ: Ատիկա 30%–ով կը գերազանցէ շուկայական միջին գինը: Բացի այդ, գիւղացիներուն հետ տարեկան պայմանագիրներ կը կնքենք, որոնց շնորհիւ անոնց աւելի հեշտ վարկ կը տրամադրեն», – աւելցուց Բաղդասարեան:

Յիշեցնենք` հարկայինի խնդիրներու պատճառով, Եւրասիական զարգացման դրամատունը ժամանակաւոր դադրեցուցած է «Սպայկա» ընկերութեան վարկի տրամադրումը: Ընկերութիւնը կը պատրաստուէր այդ գումարով արդիականացնել արտադրութիւնն ու պահեստային տարածքները:

 

Լրահոս
0