00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (16 мая 2019). Еревaн
Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել։ Այս մասին այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը։

«Դատարանը որոշեց վերանայել դատախազի և տուժողների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և որոշեց Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և նրա նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,–ասաց նա։

Դատավորը հայտնեց նաև,  որ Արցախի ներկա և նախկին նախագահների` որպես երաշխավորում վճարած գումարները կվերադարձվեն։

Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ–ն չի քննի. այն կվերաբացվի

Քոչարյանի պաշտպանները դատարանի որոշումը կարող են բողոքարկել Վճռաբեկ դատարան` որոշումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում։ Ի դեպ, դատական նիստին ներկա չէր ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ նրա պաշտպանները։ Փաստաբաններն այսօր հայտարարել էր, որ ի նշան բողոքի` չեն մասնակցելու դատարանի որոշման հրապարակմանը։

Роберт Кочарян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործի վարույթը

Հիշեցնենք` մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ,  որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում մի քանի օր անընդմեջ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատավարությունը։

Выступление Роберта Кочаряна во время судебного заседания по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որոշել են չմասնակցել դատական նիստին

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Լրահոս
0