00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

© Sputnik / Asatur YesayantsГлава канцелярии второго Президента Армении Роберта Кочаряна Виктор Согомонян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн
Глава канцелярии второго Президента Армении Роберта Кочаряна Виктор Согомонян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով` սա իրավական տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող գործ է: Միակ նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հերթական ապօրինի քայլը, որը մեզ համար անսպասելի չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վերաքննիչ դատարանի որոշումն այսպես բնութագրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ի սկզբանե, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քաղաքականության մեծ բաղադրիչն այն է եղել, որ Ռոբերտ Քոչարյանը մեկուսացվի քաղաքական կյանքից և հնարավորություն չունենա դրան անձամբ մասնակցելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք սին հույսեր են: Այնպես որ, ամեն ինչ առջևում է»,-հայտարարեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Выступление адвоката Айка Алумяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատական ակտերը

Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի որոշումը` կրկին խափան միջոց կալանքն ընտրելը` Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրեց, որ պաշտպանական խումբը բոյկոտել էր դատարանի նիստը և չէր մասնակցում որոշման հրապարակմանը: «Ինչպես հայտարարեց մեր փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը, այս դատավորն ու արդարադատությունը միմյանց հետ որևէ կապ չունեն: Պարզ էր, որ նման վարկ ունեցող դատավորը, ում այս գործը բաժին էր հասել շատ կասկածելի ճանապարհով, և որին չէր վստահում դատավարության որևէ կողմ, կարող էր նման ապօրինի որոշում կայացնել»,–ասաց Սողոմոնյանը:

Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծեց, թե շատ ցավալի է, որ այս դատավորը, ինչպես ինքն է ենթադրում՝ ոչ միայնակ, որոշում է կայացրել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող և պաշտոնաթող նախագահների միջնորդությունը, անձնական երաշխավորությունը Հայաստանում ոչինչ չարժեն:

«Կարծում եմ, այդ քայլը բացարձակ արտահայտում է այն վարվելակերպը, որը կա Հայաստանի իշխանությունների մոտ Արցախի Հանրապետության հանդեպ»,-նշեց Վիկտոր Սողոմոնյանը։

Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

Նրա կարծիքով` «Մարտի 1-ի» գործի հետ կապված սահմանադրական կարգի տապալման այսպես կոչված այս «նոր դրվագը» ամբողջությամբ քաղաքական է: «Սա իրավական տեսանկյունից որևէ արժեք չներկայացնող գործ է: Միակ  նպատակը քաղաքական հետապնդում իրականացնելն է նախկին նախագահի, նաև որոշ զինվորականների, այդ թվում՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ»,– ընդգծեց Սողոմոնյանը։

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան

Հետաքրքրվեցինք, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս ընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը. Վիկտոր Սողոմոնյանը, ավելի լայն կոնտեքստով անդրադառնալով հարցին, նշեց. «Այս իշխանություններից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն, և դրանցից մեկն էլ սա էր: Եթե ասեմ՝ առանձնապես զարմացել ենք, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել, սուտ կլինի, որովհետև արդեն շուրջ 11 ամիս է, ինչ ապօրինի գործողությունների շարք է իրականացվում նախագահ Քոչարյանի հանդեպ: Այնպես որ, սա հերթական ապօրինությունն է և զարմանալու կարիք չկա»:

Հիշեցնենք, Նշենք, որ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց կրկին կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։Հիշեցնենք` մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ–ն չի քննի. այն կվերաբացվի

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում մի քանի օր անընդմեջ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատավարությունը։

Ինչի համար չի զղջացել Ռոբերտ Քոչարյանը

Մարտի 1-իգործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

Լրահոս
0