ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանում մարդկանց մոտ իսկապես աշխատելու ցանկություն է առաջացել։ Այսօր Դիլիջանում անցկացվող միջազգային ներդրումային համաժողովի բացման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սելֆի Փաշինյանի հետ և առանց նրա. ֆոտոտոնը գրավել է աշխարհը
Վերջին տարիների բազմաթիվ օրինակները ցույց են տալիս` ինչպես են մարդիկ իրենց բիզնեսը սկսել և հաջողության հասել ոչ հեշտ պայմաններում։ Նրանցից ինչ–որ մեկը գործարար է, որը Հայաստան է վերադարձել արտերկրից։ Ինչ–որ մեկը` գործազուրկ, որը նոր գործ է սկսել և դժվարությունների առաջ չի ընկրկել։ Ոմանք լքել են Երևանը և հեռու գյուղ տեղափոխվել` այնտեղ հիմնելով իրենց արտադրությունները։
«Հարցը նույնիսկ այն չէ, որքան են նրանք վաստակում։ Այլ այն, որ այդ մարդիկ այլևս իրենց որևէ մեկից կախված չեն համարում։ Մարդիկ այլևս չեն ուզում բակերում նստել և սպասել, մինչև նրանց նախընտրական ողորմություն կտան։ Մարդիկ իրենց բարեկեցությունն ուզում են սեփական ձեռքերով ստեղծել», – ավելացրել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` պետությունն իր հերթին կանի հնարավոր ամեն բան, որպեսզի հաջողությամբ պսակվեն բոլոր նրանց նախաձեռնությունները, ովքեր ուզում են աշխատել և որևէ նոր բան ստեղծել սեփական երկրում։
ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն. Փաշինյան