00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 գումարած 1 փաստ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից կամ «հին» մեթոդներից լավը չկա

© Sputnik / Armen HakobyanБрошюра "100 фактов за год правления Пашиняна"
Брошюра 100 фактов за год правления Пашиняна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին փողոցում, առևտրական խոշոր կենտրոնների մոտ անցորդներին, բայց հիմնականում՝ կանգնած քաղաքացիներին, տաքսի վարողներին մոտենում են համակրելի աղջիկներ կամ տղաներ և դեղին, աչքի ընկնող կազմով գրքույկներ են բաժանում:

Չէ, ոչ մի, ինչպես պատգամավորներից մեկը կասեր՝ էքստրաօրդինար բան չկա: Թռուցիկ հայացքն իսկ բավական է, հասկանալու համար, թե խոսքն ինչի մասին է: Կամավորականները կամ կուսակտիվիստները քաղաքացիներին բաժանում են պաշտոնավարման մեկ տարվա առթիվ ունեցած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 100 փաստը՝ առանձին գրքույկով:

Ընդհանուր 34 էջ ծավալով այդ գրքույկի կազմին նշված է. «100 փաստ նոր Հայաստանի մասին. Մայիս 2018 -  մայիս 2019»:

Իսկ հակիրճ նախաբանում էլ գրված է, որ գրքույկն ամփոփում է նշված 1 տարում «ՀՀ կառավարության գործունեության մասին 100 փաստ, որոնք իրենց բնույթով խորհրդանշում են Նոր Հայաստանը»: Իսկ վերջում էլ, կրկին կազմի վրա պատկերված է ՀՀ զինանշանը ու գրված է՝ «ՀՀ վարչապետի աշխատակազմ»:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասաց` ինչպես ֆեյքերին աշխատավարձ տվողները բոմժեր կդառնան

Ի դեպ, կա նաև առանձին «Ամփոփում»՝ վերջաբանի փոխարեն, որտեղ նշվում է, թե այս մեկ տարում, կառավարության աշխատանքի շնորհիվ պետբյուջեի եկամուտները որքան են ավելացել ու էլ ինչ լավ-լավ բաներ են կատարվել: Մի խոսքով, տե՛ս Նիկոլ Փաշինյանի մեկ տարվա պաշտոնավարման վերաբերյալ ասուլիսը՝ թվարկված փաստերով հանդերձ:

Այս ամենի մեջ ամենից հետաքրքիրն այն է, որ վարչապետի աշխատակազմը տեղեկատվաքարոզչական առումով, ինչպես ասվում է՝ 4G ինտերնետ դարաշրջանում, «նոր» Հայաստանի նվաճումները հասարակությանը ներկայացնելու համար դիմել է «հին», նույնիսկ՝ «հնագույն»  մեթոդների օգնությանը: Այն է՝ տպագրել գիրք, գրքույկ և վարչապետի ասածները այդ կերպ «շեյր անել» կամ տարածել ոչ ֆեյսբուքաբնակ հայրենակիցների շրջանում: Հնարամիտ քայլ է, նկատենք:

Ըստ որում, քարոզչատեղեկատվական այս «նորարարությունը» կարելի է գրանցել որպես «նոր» Հայաստանի կառավարության գործունեության 101-րդ փաստ-ձեռքբերում:

Очередь - Sputnik Արմենիա
Շպռեխեն զի դո՞յչ. իշխանությունը ցանկանում է դեսպան նշանակել առանց դիվանագիտական կրթության

Համենայն դեպս, առաջներում նման քայլ եթե որևէ կառավարություն կատարեր, ապա կարող եք չկասկածել, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները այնքան կծաղրեին, որ գրքույկը կինքնահրկիզվեր: Իսկ հիմա՝ նորմալ է, գրքույկ ստացած հայրենակիցներից, գոնե ինձ հանդիպած քաղաքացին, օրինակ, ուրախ էր: Ավելին, նա գրքույկը մյուսներին ցույց էր տալիս, նշելով՝ տեսեք, տեսեք, որ շատ բան է փոխվել, կարդա՛ և կտեսնե՛ս:

Ի դեպ, գրքույկը տպագրվել է «Անտարես» հրատարակչատանը: Բայց, որքան էլ խոսվի «նոր Հայաստանի» մասին, օրինակ, գրքույկի տիտղոսաթերթիկի վրա չկա ոչ մի տվյալ այն մասին, թե ինչ տպաքանակով է այն լույս ընծայվել: Թեպետ, «նշումների համար» առանձին էջ, օրինակ, նախատեսել են, անգամ տողեր կան գծված:

Ի դեպ, վատ չէր լինի նաև տեղեկանալ, թե ժողովրդական ու այլևս թափանցիկ աշխատող կառավարությունը որքան գումար է ծախսել այդ գրքույկի տպագրության համար: Իսկ ընդհանուր առմամբ, որպես տեղեկատվական ու քարոզչական միջոց, համարյա ինչպես նորաձևության դեպքում՝ ամենից լավ նորը լավ մոռացված հինն է:

Լրահոս
0