00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

Բաժանորդագրվել
Ստեփան Շաքարյանը համարվում է հայկական ջազի հիմնադիրներից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը մահացել է։ Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը։ Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվի ավելի ուշ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին։ Երևան էր տեղափոխվել 1952թ. ծննդավայր Բաքվից, 2 տարի անց ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը նկատեց երիտասարդի տաղանդն ու հրավիրեց տեղափոխվել Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև Լենինգրադի կոնսերվատորիա: Ուսումն ավարտելուց հետո 1964թ.-ին նա վերադարձավ Երևան ու սկսեց երաժշտական և կազմակերպչական ակտիվ գործունեությամբ զբաղվել: 1960-ականներին ստեղծեց Երևանի Մշակույթի պալատին կից «Պատանեկություն» խումբը:

Մեծ է Շաքարյանի ներդրումը հայկական ջազի պատմության մեջ, նրան համարում են հայկական ջազի հիմնադիրներից մեկը: 1965թ. երևանյան ջազային փառատոնի ժամանակ նա արժանացել է ոսկե մեդալի: 1986-1990 թթ. Եղել է ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։

Շաքարյանը հեղինակել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներառվել են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում: Մշակել է հայկական ժողովրդական երգեր՝ դրանց հաղորդելով ջազային յուրօրինակ շունչ: «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ: Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ:

Երակներով հոսող ջազն ու Ազնավուրը․ Քյոսայանը գիտի` ինչու են հայերը հաջողության հասնում

2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման և պարգևատրվել ՀՀ մշակույթի նախարարության, 2015թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով: 2017-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:

Ֆրանսիական ջազի մաեստրոն. ինչպես Անդրե Էքյանը հրաժարվեց Ամերիկայից

Լրահոս
0