00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ադրբեջանը կշահե՞ն. թե՞... Ինչ հետևանք կունենա Պուտինի հրամանագիրը

© Sputnik / Andranik GhazaryanТуристы на площади Республики
Туристы на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում տեղի ունեցած դեպքերն անպայման կանդրադառնան Հայաստանի վրա, բայց հարց է` ազդեցությունը դրական կլինի, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների խաթարումը չի կարող չազդել հայաստանյան զբոսաշրջության վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը: Բայց, նրա խոսքով, դա չի նշանակում, որ ազդեցությունն անպայման դրական է լինելու, և Վրաստան գնալու փոխարեն ռուս տուրիստները զանգվածաբար Հայաստան են գալու:

Участники акции протеста против визита российской делегации возле здания парламента Грузии окружили полицейского (20 июня 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսում ձերբակալված հայը որևէ բողոք չունի. դիվանագետները տեսակցել են նրան

Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ ղեկավարը նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների վերադարձը: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան: Հայաստանում կարծիքներ են հնչել, որ սա կարող է լրացուցիչ խթանել ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան:

Փաշինյանի խոսքով՝ Անդրկովկաս եկող զբոսաշրջիկները ցանկանում են «մի հարվածով երկու նապաստակ բռնել», այսինքն՝ նախընտրում են համակցված, կոմբինացված ուղևորություններ, որոնց ընթացքում միանգամից մի քանի երկիր տեսնելու հնարավորություն են ունենում՝ Հայաստան-Վրաստան կամ Վրաստան-Ադրբեջան, բայց, իհարկե, ոչ մի դեպքում՝ Հայաստան-Ադրբեջան, որովհետև դա հնարավոր չէ:

«Եթե մի մարդ հստակ որոշել է ծովային հանգիստ անցկացնել, և նա չի կարող գնալ Սև ծով, ուրեմն կգնա Կասպից ծով: Հայաստանը երբեք չի լինի զանգվածային տուրիզմի երկիր, մեր ունեցած միակ ծովը Սևանա լիճն է, այսինքն՝ մենք ծով չունենք: Այնպես որ մեր այս իրավիճակից հարևանները մեզնից ավելի են շահում»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց, որ թեպետ մեզ մոտ այլ գնային քաղաքականություն է, տարբերվող հյուրընկալություն, բայց մեծ հաշվով ռուս զբոսաշրջիկի համար միևնույն է. նա մեկնում է հանգստանալու, արևայրուք ստանալու:

Սա չի նշանակում, որ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկներ չեն գա: Նրանք, ովքեր ծրագրում էին համակցված տուր անել՝ Հայաստան-Վրաստան, և տարվա այդ ժամանակահատվածը հստակ ծրագրված է հանգիստ անցկացնելու համար, հավանաբար կգան Հայաստան և ավելի երկար կմնան, օրինակ` եթե 5 օր պիտի մնային Հայաստանում, 5 օր՝ Վրաստանում, ամենայն հավանականությամբ ամբողջ արձակուրդն այստեղ կանցկացնեն:

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից

Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստան ժամանած զբոսաշրջիկների 40 տոկոսը Ռուսաստանից են եղել: Ըստ Փաշինյանի՝ սա բավականին մեծ և լուրջ ցուցանիշ է, օրինակ` Հայաստանում ռուսախոս զբոսաշրջիկները մոտ 21 տոկոս են: Նրա կարծիքով՝ այս 40 տոկոսի զգալի մասը հավանական է, որ գա Հայաստան կամ Ադրբեջան:

«Ո՛չ Հայաստանն է հաղթում, ո՛չ Ադրբեջանը, այլ Վրաստանն է պարտվում: Ես ինձ թույլ չեմ տալիս խոսել Հայաստանում զբոսաշրջային հոսքի ավելացման մասին, որովհետև Անդրկովկասում զբոսաշրջությունը ճեղք է տվել. եթե աստիճանահարթակի վրա մեկը խնդիր ունի, դա մի օր մյուսներին էլ է վերաբերելու»,- ասում է Փաշինյանը:

Այն, որ այս տարի փողոցում մենք ավելի հաճախ ռուսախոս զբոսաշրջիկների կհանդիպենք, ոչ թե ուրախանալու և հաղթանակ տոնելու առիթ է, այլ ահազանգ, որովհետև այս հարցին պետք է ավելի խորքային նայել և հեռուն տեսնել: Հայտնի չէ, թե երկարաժամկետ տեսանկյունից ստեղծված իրավիճակն ինչ հետևանքներ կունենա:

Международный аэропорт Платов  - Sputnik Արմենիա
«Աերոֆլոտն» առաջարկում է Թբիլիսին փոխարինել Երևանով և Վլադիկավկազով

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

Լրահոս
0