00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Աերոֆլոտն» իր ուղևորներին առաջարկում է Վրաստանի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթերը փակելուց հետո օգտվել Երևանի և Վլադիկավկազի օդանավակայաններից։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայկական օդանավակայանները պատրաստ են լրացուցիչ չվերթեր ընդունել Ռուսաստանից Վրաստանի ուղղությամբ չվերթերի չեղարկումից հետո։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հունիսի 22-ին հայտարարել է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի ժամանակահատվածում ուղևորներին որպես այլընտրանք առաջարկում է մեկնել Երևան և Վլադիկավկազ։

«Զվարթնոցը» պատրաստ է լրացուցիչ չվերթեր ընդունել Ռուսաստանից», – ասաց Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ։ Հարցին, թե արդյոք ընկերությունը դիմել է չվերթերի քանակն ավելացնելու հայցով, մեզ չկարողացան պատասխանել, քանի որ այսօր աշխատանքային օր չէ։ Միաժամանակ հայտնեցին, որ «Աերոֆլոտն» օրական 6 չվերթ է իրականացնում Երևանի ուղղությամբ։

Международный аэропорт Платов  - Sputnik Արմենիա
«Աերոֆլոտն» առաջարկում է Թբիլիսին փոխարինել Երևանով և Վլադիկավկազով

«Աերոֆլոտի» հայաստանյան ներկայացուցչության հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

Երեկ` հունիսի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազգային անվտանգությունն ապահովելու մասին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն` հունիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանից Վրաստան չվերթեր իրականացնել։

Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։

Անկարգություններ Թբիլիսիում. ո՞ր դեպքում վրացական իշխանությանը կհաջողվի «չխորտակվել»

Լրահոս
0