00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում կինոյի տոն է լինելու. ի՞նչ ֆիլմեր են մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

© Sputnik / Asatur YesayantsЗакрытие кинофестиваля "Золотой абрикос"
Закрытие кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնում ֆիլմերի ժանրային սահմանափակումներ չեն լինելու։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 110 ֆիլմ կմասնակցեն «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնին: Դրանցից 13-ը կպայքարեն լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագրում հիմնական մրցանակի համար: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանն այս մասին ասաց այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Директор фестиваля Арутюн Хачатрян на красной дорожке церемонии закрытия 15-го кинофестиваля Золотой абрикос (14 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայտնի է` որ ֆիլմը լավագույնը ճանաչվեց «Ոսկե ծիրան» փառատոնում. լուսանկարներ

Նա նշեց, որ այդ 13 ֆիլմերի թվում է հայտնվել նաև հայկական ժապավենը։ Ավետիսյանի խոսքով ՝ անցյալ տարի ազգային կինոակադեմիայի և «Ոսկե ծիրան» փառատոնի միջև ստորագրված համաձայնագրի արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Անահիտ» ազգային կինոակադեմիայի մրցանակի հաղթողն ինքնաբերաբար ընդգրկվում է փառատոնի միջազգային մրցույթում: Այս տարի նախապատվությունը տրվեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր» (Էրկեն Քիշեր) կինոժապավենին։

«Այս տարի մենք փորձեցինք հավաքել փառատոնային հագեցած սեզոնի լավագույն ֆիլմերը, ինչպես նաև շեշտը դնել մեր տարածաշրջանի վրա։ Ներկայացվելու են, այսպես կոչված, փոքր Կովկասը ներկայացնող մեծ թվով ֆիլմեր։ Թե՛ հանդիսատեսին, թե՛ ռեժիսորներին հնարավորություն կընձեռվի գնահատել հայկական կինոն հարևան երկրների կինեմատոգրաֆիայի համատեքստում»,- նշեց Ավետիսյանը։

«Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը բաղկացած է լինելու 12 ֆիլմից՝ 2-ական՝ Հայաստանից և Վրաստանից, 3-ական՝ Թուրքիայից և Իրանից, ինչպես նաև ռուս-ադրբեջանական համատեղ արտադրության մեկ ֆիլմից։

Փառատոնը նաև հարգանքի տուրք կմատուցի ռեժիսոր Մարիա Սահակյանի հիշատակին ՝ ցուցադրելով նրա երեք ֆիլմերը:

Կազմակերպիչները ևս մեկ հատուկ ցուցադրություն են պատրաստել ՝ ի հիշատակ իտալացի երկու ականավոր վարպետների ՝ Բեռնարդո Բերտոլուչիի և Ֆրանկո Ձեֆիրելիի։

Члены жюри основного конкурса Кинотавр  - Sputnik Արմենիա
«Կինոտավրոսի» լավագույն ֆիլմ է ճանաչվել Բորիս Հակոբովի «Ցուլը» կինոնկարը

Մրցութային ծրագրից դուրս նախատեսվում են կենսագրական ֆիլմերի հատուկ ցուցադրություններ, այդ թվում ՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքի պատմությունը պատմող Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը»։

Հանդիսատեսը կարող է դիտել նաև գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի, Հռոմի Ֆրանցիսկոս պապի, ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի, ինչպես նաև տարբեր սերունդների երկու հայ մուլտիպլիկատորներ Լև Ատամանովի և Նարարա Մուրադյանի կենսագրական ֆիլմերը:

«Երևանյան պրեմիերաներ» ավանդական ծրագրում կներկայացվեն ֆիլմեր միջազգային առաջատար կինոփառատոներից, այդ թվում ՝ կորեացի ռեժիսոր Բոն Ջուն Հոյի «Մակաբույծները» (Կաննի 72-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի դափնեկիր), իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշները» (Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» մրցանակակիր), Դարդեն եղբայրների, Քեն Լոուչայի, Մարկո Բելոկկոյի նոր ֆիլմերը:

«Ոսկե ծիրանը» մեկնարկում է հուլիսի 7–ին, ավարտվում` 14-ին։

Լրահոս
0