00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորից պառկեց Գասպարին. Վահե Գրիգորյանի «հռչակավոր» հայտարարությունը սյուրպրի՞զ էր, թե պրիզ

© Sputnik / Hayk PetrosyanАкция протеста перед зданием Конституционного суда (21 июня 2019). Еревaн
Акция протеста перед зданием Конституционного суда (21 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ աղմուկով նոր պարտականության ստանձնումը թթու է, թան չէ, կարճ ասած՝ ամենքին չի հաջողվում: Գործող իշխանության նախընտրած ու ԱԺ-ի ընտրած Սահմանադրական դատարանի նոր դատավոր Վահե Գրիգորյանին դա հաջողվեց: Ըստ որում, նույնիսկ ավելին, քան 100 տոկոսով:

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը միանգամից մեծ աղմուկ հարուցեց՝ ԱԺ-ում ՍԴ դատավորի երդման արարողության ժամանակ ունեցած ելույթում ի մասնավորի հայտարարելով, որ նախ, ինքը ՍԴ կազմում դարձավ երկրորդ դատավորը: Եվ քանի որ, ըստ նրա հայտարարության առաջինը բացակայում է, ապա ինքը ստանձնում է Սահմանադրական դատարանի… նախագահի պարտականությունները:

Рубен Меликян  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան․ «Վահե Գրիգորյանն ապացուցեց, որ իրենց նպատակը դատական իշխանությունը նվաճելն է»

Անձի պահվածքի, ինչպես նաև՝ իրավական, պետական կառույցի, նաև խորհրդարանի ամբիոնից նման բան հայտարարելու առումներով Վահե Գրիգորյանի ասածն այնքան արտառոց էր, որ ինքնին հասկանալի է, անարձագանք չէր մնա: Ավելի ճիշտ՝ արձագանքների առատությունը երաշխավորված էր: Է՛լ ավելին, դեռ երկար նրան կհիշեցնեն այդ հայտարարության մասին, եթե նույնիսկ կատարվի իր և իրեն ընտրած քաղաքական մեծամասնության ցանկությունը, և նրան շուտով դնեն կամ նշանակեն նաև ՍԴ նախագահ:

Միանգամայն կանխատեսելի էր, որ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու մասին հայտարարությունը, առաջին հերթին սոցցանցերում բուռն արձագանքների կարժանանա: Հիմնականում նկատելի էին հումորային և ծաղրական, այդ հայտարարության նմանակմամբ՝ գրոտեսկային դրսևորումները: Կարճ ասած և պատկերավոր ասած՝ սոցցանցերի ոչ իշխանամետ հատվածը քրքջում էր:

Սարկազմով կամ թեկուզ կատակով արձագանքների նման առատությունը, սակայն մի տեսակ մեղմեց հնչեցված «հռչակավոր» հայտարարության նշանակությունն ու տեղի ունեցածի արտառոց բնույթը: Կատակը՝ կատակ, բայց մի տեսակ տպավորություն ստեղծվեց, թե առանձնապես մի էական բան չէր եղել, ասացինք-խոսեցին, անցավ-գնաց:

Սոցցանցերում ակտիվ օգտատերերի մեկնաբանություններից դատելով, անլրջության չափաբաժինը մի քանի անգամ ավելացավ, հատկապես այն բանից հետո, երբ իր «փերֆորմանսներով» հայտնի Վարդգես Գասպարին նորից ՊԱՌԿԵՑ, ինքներդ եք հասկանում՝ Սահմանադրական դատարանի դիմաց:

Մինչդեռ ինքը՝ Վահե Գրիգորյանն, իհարկե, ոչ մի միլիգրամ չէր կատակում: Հակառակը, ամենայն լրջությամբ, ասվածի բոլոր հետևանքներն ու պատասխանատվությունը գիտակցելով արված հայտարարություն է: Դրանում կարելի է չկասկածել:

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
«Եթե հայտարարության անհրաժեշտություն լինի, կանեմ». Հրայր Թովմասյանը դեռ աշխատանքի է գնում

Ըստ այնմ, կարելի է բխեցնել, որ Վահե Գրիգորյանի առաջնահերթ խնդիրը գործող իշխանության համար Սահմանադրական դատարանը «գրավելն» է: Ենթադրելի է, որ այդ պատճառով էր Նիկոլ Փաշինյանը, իր «Իմ քայլով» ձգտում ամեն կերպ հենց ա՛յդ թեկնածուին դարձնել ՍԴ անդամ: Ենթադրությունների նման շղթան շարունակելու դեպքում, կարելի է ասել, որ բուն առաքելությունն, իհարկե, ՍԴ-ն «գրավելը» չէ: Դա խնդրի տեխնիկական կամ մարտավարական կողմն է: Իսկ թե որն է ռազմավարականը, թերևս ավելի որոշակի կուրվագծվի արդեն այն բանից հետո, երբ կամ եթե Վահե Գրիգորյանը, իսկապես էլ դառնա ՍԴ նախագահ:

Մինչ այդ, արդեն նույնպես առանց կատակի ու ամենայն լրջությամբ, բավականին սուր գնահատականներ հնչեցին արդարադատության նախկին նախարարների, նախկին իշխանության ներկայացուցիչների, նաև, որ ոչ պակաս կարևոր է, իշխանությունից կախում չունեցող իրավաբանների կողմից:

Հետաքրքիր է նաև, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց. «Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու հատվածով ինձ համար անակնկալ էր»:

Գուցե իսկապես էլ, անգամ, խորհրդարանական մեծամասնության համար է այդ հայտարարությունն անակնկալ եղել: Չնայած, ավելի շուտ հավանական է թվում այն, որ «Իմ քայլի» ներկայացուցիչը հնարամտորեն խուսանավել է՝ շրջանցելով «օրվա տաք» թեմայի հարցն ու դրա հետ կապված արձագանքների տարափն իր վրա վերցնելու տարբերակը: Կամ էլ՝ Վահեր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱԺ խմբակցության ղեկավարի դիրքից շատ ավելի վերև գտնվող իշխանական աստիճանի վրա: Անուղղակիորեն այդ է վկայում և այն, որ Նիկոլ Փաշինյանը կամ, օրինակ, արդարադատության նորանշանակ նախարարը սեփական նախաձեռնությամբ ու աղմկահարույց հայտարարությունից անմիջապես հետո վերաբերմունք չեն դրսևորել: Այլ կերպ ասած, դեռ հարց է, ՍԴ նախագահ ինքնահռչակվելը սյուպրի՞զ է, թե՞ պրիզ, այն է՝ մրցանակ:

Роберт Кочарян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարան դիմելը բողոքարկման ենթակա ակտ չէ. Քոչարյանի ներկայացուցիչ

Ինչ վերաբերում է արդարադատության նախկին նախարարներին, ապա Դավիթ Հարությունյանն, օրինակ, News.am-ին ասել է. «Այս պահին, բացի քաղաքական չեզոքությունը խախտելուց, Վահե Գրիգորյանն ընդամենը մի անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ արդեն կհայտնվի քրեական տիրույթում»:

Գրեթե նույն տոնայնությամբ էր արտահայտվել նաև Արփինե Հովհաննիսյանը:

Շատ ավելի խիստ գնահատականներ էին հնչում. օրինակ փաստաբան  Վահագն Գրիգորյանը «իրավական անարխիզմ» բնորոշումն էր գործածել:

Սակայն բուն հարցը ոչ այնքան բնորոշումներն են, սուր կամ խիստ, և նույնիսկ, որքան էլ տարօրինակ թվա՝ արդարացնող:

Բուն հարցն այն է, թե ինչ արագությամբ ու ինչի գնով իշխանությունը կիրականացնի իր ներկայացուցչին ՍԴ նախագահ դարձնելու նախագիծը: Հարց է նաև, թե առհասարակ, կարիք կա՞ Սահմանադրական դատարան կամ թեկուզ՝ սահմանադրություն ունենալ:

Ով ինչ ուզում է, թող ինքնահռչակվի, ու վրա կհասնի համընդհանուր երջանկությունը:

Լրահոս
0