Հայերին Selfie Day-ը ակնհայտորեն շատ է դուր եկել, չէ՞ որ սելֆիի նկատմամբ սեր ունի նաև մեծ հեղինակություն վայելող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սելֆին» ինքնատիպ ինքնադիմանկար է, որն արվում է սմարթֆոնի լուսանկարչական ֆունկցիայի օգնությամբ։ Սելֆի ժանրի հաջողությունը կապված է հեռախոսի դիմացի տեսախցիկի որակից։
ՀՀ վարչապետը շատ է սիրում սելֆի անել. ընտանիքի, համաշխարհային քաղաքական գործիչների, աստղերի և շարքային քաղաքացիների հետ։ Նրա սերը նման լուսանկարների հանդեպ կիսում են ոչ միայն երեխաներն ու դեռահասները, այլև մեծահասակները։ Այդ պատճառով էլ համացանցը լի է Փաշինյանի հետ սելֆիներով։
Թեև, առանց վարչապետի էլ հայ երիտասարդությունը հայտնի էր սելֆիի նկատմամբ ունեցած իրենց սիրով։ Հատկապես աղջիկները. իրեն հարգող ցանկացած պատանի լեդի սոցցանցի իր էջում պետք է մի կարգին սելֆի ունենա։
Սելֆիի տոնի հայրենիք է համարվում ԱՄՆ–ն։ Առաջին անգամ այս տոնը նշել են 2014 թվականին տեխասյան դիջեյ Մաքնիլիի նախաձեռնությամբ։ Ավելի ուշ այն սկսեցին տոնել ամբողջ աշխարհում և տոնը ոչ պաշտոնապես միջազգային կարգավիճակ ստացավ։
Այժմ սելֆիով հետաքրքրվում են գրեթե բոլորը. համոզվելու համար դիտեք Sputnik Արմենիայի ընտրանին։