ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում։
«Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:
Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել: