00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե ղեկավարում ես 100 հայի, քեզ համար այլևս ոչինչ սարսափելի չէ». Գերգիևը` Ուրգանտի մոտ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցХудожественный руководитель Мариинского театра Валерий Гергиев
Художественный руководитель Мариинского театра Валерий Гергиев  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ դիրիժոր, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը հյուրընկալվել է Իվան Ուրգանտին և պատմել հայերի դերի մասին իր` որպես երաժիշտ կայանալու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը «Երեկոյան Ուրգանտ» շոուի եթերում պատմել է, թե ինչպես է մանուկ հասակում հայ հարևանը ստիպել Գերգիևի մորը տղային տանել երաժշտական դպրոց` ի հեճուկս ուսուցիչների կանխատեսումների։

Դիրիժորի խոսքով` մանուկ հասակում նրան չեն ցանկացել վերցնել երաժշտական դպրոց, որովհետև հարցազրույցի ժամանակ նա չի կարողացել կրկնել լսած տակտը։ Ընդ որում` պատանու երաժշտական կրթություն ստանալու անհրաժեշտությունը պնդել են ոչ թե Գերգիևի ծնողները, այլ հայ հարևանը։

Художественный руководитель, главный дирижер Мариинского театра Валерий Гергиев - Sputnik Արմենիա
Վալերի Գերգիև. Մարիինյան թատրոնի և երևանյան օպերային թատրոնի միջև

«Այդ դեպքից հետո մայրս սրտնեղել էր, բայց ամենից շատ զայրացել էր հարևանս։ Նա մեկ ամիս շարունակ «ռմբակոծում» էր ծնողներիս... Հարևանս հայ էր` Յուրի Արզումանի Արզումանյան։ Նա շարունակ ստիպում էր ծնողներիս ինչ–որ բան անել. ու մի պատահական մի օր, հորս հետ ռեստորանում ընթրելիս, նա այդ մասին ասում է կոմպոզիտոր Լևոն Սիմոնի Դավիդովին, Դավիդյանին. նույնպես հայ է», – պատմել է Գերգիևը։

Այդ նույն ռեստորանում կոմպոզիտորի հայրը բողոքում է նրանից, որ որդուն չեն ընդունում երաժշտական դպրոց։ Դրանից հետո Լևոն Դավիդյանը որոշում է ինքը ստուգել տղայի ընդունակությունները` հյուր գնալով Գերգիևներին։

«Նա զանգահարեց դպրոց տնօրեն Հակոբյանին», – ժպիտով պատմում է Գերգիևը։

«Դա կարծես աննշան դետալ է, բայց դուք արդեն մի անգամ չէ, որ դա նշում եք», – կատակել է Ուրգանտը։

«Ահա այդպես ես հետագայում 27 տարեկանում դարձա Հայաստանի նվագախմբի դիրիժոր», – նշել է Գերգիևը։

«Ահա։ Ես հենց դրան էլ տանում էի», – բացականչել է Ուրգանտը։

«Բոլորը մտածում են, որ ես ամբողջովին պատկանում եմ Մարիինյան թատրոնին, բայց չորս տարի եղել եմ Հայաստանի պետական նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Դա կյանքի ահռելի դաս էր ինձ համար։ Ինչպես ինձ ասացին այդ ժամանակ. «Եթե դու ղեկավարում ես հարյուր հայերի, ապա քեզ համար այլևս ոչինչ սարսափելի չէ»։ Դա ինձ վաղուց են ասել», – կատակել է կոմպոզիտորը։

Գերգիևը նաև պատմել է ֆուտբոլի նկատմամբ սիրո և բակային մանկության մասին։ Ուրգանտը նշել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Գերգիևի համերկրացին է։ Կոմպոզիտորը նշել է, որ դեմ չէր լինի մեկ օրով փոխվել նրա հետ տեղերով։

Լրահոս
0