00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու». Դավթյանը մեկնաբանեց Քոչարյանի ասածը

© Sputnik / Asatur YesayantsГлавный прокурор Артур Давтян на заседании правительства Армении (11 апреля 2019). Еревaн
Главный прокурор Артур Давтян на заседании правительства Армении (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազը համոզված է, որ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը նիստերը ձգձգելու միտում ունի։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդանշական է համարում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր դեմ գործով դատական նիստի ժամանակ ասել է, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան է տալու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավթյանը։

Քոչարյանի և մյուսների դատական այսօրվա նիստը, որն ընթանում էր Վերաքննիչ քրեական դատարանում, հետաձգվեց, քանի որ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին գործով դատավոր Արմեն Դանիելյանին։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, որը կհրապարակվի ժամը 12։30–ին։

«Ես խորհրդանշական եմ համարում, որ նման արտահայտություն է անում մեղադրյալ, իսկ մեղսագրված արարքների կատարման պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։ Կարծում եմ` սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, և, այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու»,–ասաց գլխավոր դատախազը։

Նրա խոսքով, սակայն, այդ արտահայտությունը վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում պատասխան տալուն, և որևէ պաշտոնյա, որը բարեխղճորեն իր գործն է կատարում, անհանգստանալու խնդիր չունի։ Դավթյանը հույս հայտնեց, որ գործով դատավորը բարոյական և հոգեբանական ճնշումների չի ենթարկի` վստահ լինելով, որ ՀՀ–ում դատավորը պաշտպանված է։

Судья Армен Даниелян наблюдает за выступлением адвоката Севака Торосяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու Քոչարյանը չի մասնակցում նիստին. դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Ըստ նրա` եթե դատարանն այս պահի դրությամբ որևէ ընթացակարգային իրավախախտում թույլ տված լիներ, իրենք իրենց դիրքորոշումն արտահայտած կլինեին։ «Պաշտպանության կողմը նիստերը ձգձգելու միտում ունի, և ես դատական նիստի ժամանակ էլ ասացի, որ դատարանը դա արձանագրի` որպես իրավունքներից օգտվելու անբարեխիղճ դրսևորում։ Նախորդ` 2-3 ժամանոց նիստը հարցուպատասխանի էր վերածվել»,–ասաց նա։

Իր խոսքի վերջում Դավթյանը համբերություն մաղթեց բոլորին։

Նշենք, որ Քոչարյանը չէր մասնակցում այսօրվա նիստին, քանի որ նպատակահարմար չէր գտնում. այս մասին հայտնել էր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նիստին ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև Մարտի 1–ի զոհերի հարազատները։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Լրահոս
0