00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահե Գրիգորյանին ՍԴ նոր անդամ ընտրելու քաղաքական գործոնն ու բաղկացուցիչը

© Sputnik / Asatur YesayantsРождественская служба в церкви Сурб Григор Лусаворич (6 января 2019). Еревaн
Рождественская служба в церкви Сурб Григор Лусаворич (6 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանում ձայների 99 «կողմ» և 22 «դեմ» հարաբերակցությամբ, վերջապես, ավարտվեց Սահմանադրական դատարանի նոր՝ իշխող մեծամասնության քաղաքական ցանկություններին համապատասխանող անդամ ընտրելու բազմադրվագ «էպոպեան»:

Այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու առաջադրեց իրեն ոչ լեգիտիմ համարող Վահե Գրիգորյանին, պարզից էլ պարզ էր, որ իշխող մեծամասնությունը քաղաքական որոշում է կայացրել նրան ՍԴ դատավոր «նշանակելու» հարցում: Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում տեղի ունեցավ, կարելի է ասել, ընդամենը այդ որոշման փաստաթղթավորումը կամ արձանագրումը: Նշանակել բառը չակերտների մեջ առնելը ԱԺ պատգամավորների քվեարկության ընթացակարգը, իսկ այս դեպքում՝ արարողությունը, եթե կուզեք՝ ձևը որոշ չափով հարգելու դրսևորում է:

© Photo : press office of the Parliament of RAՍահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը
Վահե Գրիգորյանին ՍԴ նոր անդամ ընտրելու քաղաքական գործոնն ու բաղկացուցիչը - Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը

Շատերը կենտրոնացել էին Վահե Գրիգորյանի անձի, նախորդած շրջանի գործունեության, անցյալ տարի մեծ աղմուկ հարուցած ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված ու հրապարակված սկանդալային խոսակցության ընթացքում որպես ՀՔԾ պետի համար առանձնապես վստահելի անձնավորություն հիշատակվելու և այլ տվյալների, տեղեկությունների վրա: Բայց դրանք էլ, մեծ հաշվով, ներառվում են կատարվածի ձևի մեջ:

Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանին կարիերիստներ են սպառնում. փորձագետը ՔՊ-ում «իզմերի» բացակայության մասին

Հանգամանքը, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը հարկադրված էր առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը, որին հենց իր առաջադրած թեկնածուն, մեղմ ասած՝ ոչ լեգիտիմ է համարում, նույնպես ավելի շատ խնդրի ձևական կողմում է, անկախ այդ երևույթի հուզական կանխատեսելի ընկալումներից: Բովանդակային առումով դա ընդամենը նախագահի զուտ ներկայացուցչականի վերածված ինստիտուտը, իսկ ավելի շատ՝ ներկայիս իշխանական հիերարխիայում օտար ընկալվող ֆիգուրը ևս մեկ անգամ նսեմացնելու զուգահեռ նպատակ կարող էր ունենալ: Բայց դրա մասին թող խորհեն առաջադրողը կամ այլ վերլուծաբաններ:

Ձևական առումով նախագահը պետք է առաջադրեր ՍԴ նոր անդամ-դատավորի թեկնածու, առաջադրեց:

Այն, որ այս հարցում խիստ մեծ է քաղաքական գործոնը, ակնհայտ էր թեկուզ այն իրողությունից, որ մեկը մյուսի ետևից ԱԺ մեծամասնությունն ավելի վաղ մերժեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված մյուս թեկնածուներին: Մինչդեռ, նրանք մասնագիտական ունակություններով ու որակներով, դրանց վերաբերյալ իրավաբան-իրավագետների տված գնահատականներից դատելով, առնվազն չէին զիջում հունիսի 18-ին 99 «կողմ» ձայն ստացած, ի դեպ, նախորդ գումարման ԱԺ-ում չընտրված թեկնածուին՝ նորընծա ՍԴ անդամ-դատավորին:

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան․ «Փաշինյանի նպատակն է դատական համակարգի միջոցով հարձակվել իր հակառակորդների վրա»

Վ.Գրիգորյանի անձի կամ նախորդած շրջանի գործունեության վրա կենտրոնանալու մղումները, բնականաբար, հասկանալի են: Բայց դրանով մի ամբողջ լրատվավերլուծական դաշտ, առանց մեզ էլ զբաղված է: Ուստի՝ չշեղենք նրանց իրենց այդ զբաղմունքից:

Այս ամենի մեջ հիմնական քաղաքական բաղկացուցիչը սակայն ՍԴ նոր անդամի անձը չէ, նրա քաղաքական նախընտրություններն ու գործող իշխանության ներկայացուցիչների հետ մտերմական կամ ընկերական կապերն ու շփումները չեն: Դրանք մասնակի ու անհատական հարցեր են:

Տեղի ունեցածը հետաքրքրական է ամենից առաջ այն տեսանկյունից, որ իշխող մեծամասնության, գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս մեկ կոնկրետ քայլ կատարեց՝ դատական իշխանությունը, կներեք՝ «վերցնելու» ընդհանուր ռազմավարական ծրագրի իրականացման ճանապարհին: Հենց վարչապետի, նրա գլխավորած «Իմ քայլի» ցանկացած թեկնածուին, այլ ոչ թե մեկ ուրիշին ՍԴ դատավոր դարձնելու այս քաղաքական որոշումն ու դրա իրագործումը, կարծում ենք, պետք է դիտարկել դատական իշխանությունը «հեղափոխականացնելու» նպատակով մոտ մեկ ամիս առաջ փաստացի մեկնարկած իրարահաջորդ գործողությունների համատեքստում:

Выступление адвоката Айка Алумяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարդկության պատմության մեջ եզակի, բիրտ ճնշումներ են դատարանների վրա. Քոչարյանի պաշտպան

Մեծ հաշվով, դատարանների շրջափակման ակցիան, որը նախաձեռնեց գործադիր իշխանության ղեկավարը օրենսդիր իշխանության իշխանական թևի ակտիվ մասնակցությամբ ու աջակցությամբ, միայն առաջին, ինչ-որ տեղ՝ անգամ հոգեբանական ներազդեցության քայլն էր: Անցած մեկ ամսվա ընթացքում, ըստ էության, «ազատագրվեց» Բարձրագույն դատական խորհուրդը. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո, նրա օրինակին հետևեցին այս կառույցի ևս մի քանի անդամ:

Ինքնին հասկանալի է, որ եթե որոշվի սահմանադրությանը համահունչ պահպանել այդ պետական կառույցը, ապա ԲԴ խորհուրդը, բնականաբար, համալրվելու է միմիայն իշխող մեծամասնության համար ընդունելի, վստահելի, մինչև «յոթը պորտը» այսպես ասած՝ «վեթթինգված», նույնն է՝ թե բարեհուսության առումով ստուգված անդամներով:

Համենայն դեպս, այդքան տարփողված «անցումային արդարադատության» ամբողջ քաղաքական տրամաբանությունը բացարձակապես միատարր «հեղափոխական իշխանություն» ունենալն է՝ իր բոլոր երեք ճյուղերով. օրենսդիր, գործադիր, դատական:

Հիմնական քաղաքական նպատակը, ըստ ամենայնի, հենց դա է՝ ուզում ես անունը դիր «անցումային», ուզում ես՝ «դատական համակարգի վիրահատական բուժում», ուզում ես՝ մեկ այլ բան: Դա հասկանալի է կոնկրետ ուժի կամ գործչի քաղաքական շահերի տեսանկյունից:

Ի՞նչ կտա դա հասարակությանն ու պետությանը, այլ հարց է, որի փաստացի պատասխանը ժամանակն է տալու: Բովանդակային առումով, ենթադրյալ կամ հնարավոր պատասխաններից մեկն այն է, որ կձևավորվի այնպիսի դատական համակարգ, որի դեպքում գործող իշխանության ղեկավարը երևի կարիք չի ունենա կրկնել իր կիսահռետորական հարցը, թե՝ կա՞ Հայաստանում մի դատավոր, որ գործադիր իշխանության ղեկավարի ասածին հակառակվի: Բոլորին առանց աղմուկի ամեն ինչ պարզ ու հասկանալի կլինի, ու կարիք չի լինի նման ավելորդ հարցեր տալ, ինչպես նման կարիք առանձնապես չկար առաջներում:

Լրահոս
0