00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանին կարիերիստներ են սպառնում. փորձագետը ՔՊ-ում «իզմերի» բացակայության մասին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաղափարախոսությունը ցանկացած քաղաքական ուժի սոսնձող գործոնն է։ Կուսակցությունը պետք է իր սեփական հստակ գաղափարական կողմնորոշումն ունենա, որպեսզի խուսափի այնտեղ արկածախնդիրների հայտնվելուց։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը, և ճիշտ կլիներ, եթե նա իր այդ իշխանությունը ֆորմալիզացներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման  կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով կուսակցության երեկվա համաժողովը։

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բադալյան. «Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները PR քայլեր են»

Ֆորումի ընթացքում ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմը։ Վարչության նոր նախագահ դարձավ ոչ թե վարչապետը, այլ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Փաշինյանը մնաց վարչության շարքային անդամ։ Ինչպես կարծում է Բադալյանը, վարչապետն այդպիսով ուզում էր լսարանին հասկացնել, որ կուսակցության մեջ ժողովրդավարություն և բազմակարծություն կա, և որ վարչապետը կուսակցության ղեկավար պաշտոնի չի հավակնում։

«Գուցե, նման մոտեցումը արտացոլում է ժողովրդավարության մասին վարչապետի պատկերացումները։ Բայց բոլորին է հասկանալի, որ կուսակցությունում հենց նա է որոշումներ կայացնում, մեզ հայտնի հանգամանքների բերումով։ Այսպես, երկրների մեծամասնությունում խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը գլխավորում է նաև իշխող կուսակցությունը։ Տրամաբանական կլիներ, եթե նույնը լիներ նաև Հայաստանում», – ասում է Բադալյանը։

Гегам Манукян на митинге партии АРФ Дашнакцутюн на площади Свободы (23 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՅԴ–ն ռեբրենդինգի գործընթաց է սկսել. քաղտեխնոլոգ

Նրա խոսքով` հարուստ ժողովրդավարական ավանդույթներով պետություններում կա նաև հստակ ներկուսակցական ժողովրդավարություն իր «թևերով», լոբիստական խմբերով և այլ «ատրիբուտներով»։ Հայաստանում այդ ամենը չկա, կարծում է Բադալյանը։

Փորձագետը համաձայն չէ նաև «Քաղաքացիական պայմանագրում» գաղափարական կարծրատիպերի բացակայության մասին վարչապետի պնդումների հետ։ Նրա խոսքով` գաղափարախոսությունը ցանկացած քաղաքական ուժի սոսնձող գործոնն է։ Կուսակցությունը պետք է ունենա իր հստակ գաղափարական կողմնորոշումները։

Փաշինյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, որ ժամանակակից աշխարհում այլևս գաղափարական կարծրատիպեր չկան։ Նրա խոսքով` քաղաքական առումով նրանք ո՛չ լիբերալ են, ո՛չ ցենտրիստ, ո՛չ էլ սոցիալ–դեմոկրատ։  «Քաղաքացիական պայմանագիրը» բացառապես քաղաքացիական կուսակցություն է, ասաց վարչապետը։ Նրա խոսքով` այն հիմնվում է չորս առանցքային սկզբունքների վրա` պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն և անհատականություն։

Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (16 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը կարևոր ռեսուրս է ստացել, որն օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի դեմ. Բադալյան

«Բանն այն է, որ «իզմերը» քաղաքական «սոսնձի» դեր են խաղում մեկ կուսակցության մեջ հավաքված մարդկանց համար։ «Իզմերը» ցույց են տալիս այն ճանապարհը, որով իշխանության ղեկին հայտնված կուսակցությունը պետք է տանի իրեն։ Օրինակ, ինչպիսին պետք է լինի տնտեսության մեջ պետության դերը, ինչպիսին պետք է լինեն իշխանություն–հոգևորականություն հարաբերությունները, ինչ քաղաքականություն պետք է վարի պետությունը սեռական փոքրամասնությունների նկատմամբ և այլն», – ասում է Բադալյանը։

Նա կարծում է, որ առանց հստակ գաղափարախոսության կուսակցությունները կարիերիստների միավորում են դառնում։ Բադալյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարություններից մեկը, որը նա արել էր մի քանի ամիս առաջ, այն մասին, որ որոշ մարդիկ իր շրջապատից, իշխանական լծակներ ստանալով, հետագայում «չհանձնեցին» այդ քննությունը և «կոտրվեցին»։

Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак - Sputnik Արմենիա
Ասողին լսող է պետք. իշխանության վարքում ինչե՞րն են մտահոգում քաղաքագետներին

«Ի դեպ, համաժողովի ժամանակ Սուրեն Պապիկյանը մասնավորապես ասաց, որ շուրջ 8 հազար քաղաքացի «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու հայտ էին ներկայացրել։  Կցանկանայինք իմանալ այդ մարդկանց մոտիվացիան, ինչպես նաև այն, թե ինչ չափանիշով է ընտրությունն արվելու, եթե  գաղափարական սկզբունքայնության ցենզը բացակայում է», – նշում է քաղտեխնոլոգը։

Փորձագետի կարծիքով` ներկուսակցական խնդիրների մեծամասնությունը «իզմերի» բացակայության հետևանք է, երբ մարդիկ միանում են այս կամ այն թիմին բացառապես իշխանության հասնելու նպատակով։ 

Այդ դեպքում հիմնական «գաղափարախոսություն» է դառնում այն նույն կարիերիզմը։

Լրահոս
0