00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատական իշխանությունը գործադիրի կոշիկի տակ է. Մանվել Գրիգորյանի պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsАдвокат семьи генерала Манвела Григоряна Левон Багдасарян на судебном заседании (2 мая 2019). Еревaн
Адвокат семьи генерала Манвела Григоряна Левон Багдасарян на судебном заседании (2 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանին կալանքի տակ թողնելու որոշումն անակնկալի չի բերել Մանվել Գրիգորյանի պաշտպաններին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները պատրաստվում են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Այսօր վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու որոշումը։

«Դատարանի որոշումն անակնկալ չէր մեզ համար։ Ի՞նչ սպասել դատական իշխանությունից, որն ընկած է կեղտի ու կոռուպցիայի մեջ, ընտրովի արդարադատություն է իրականացնում ու գործադիրի կոշիկի տակ է։ Վերաքննիչի որոշումը ստանալուց հետո այն կուղարկենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,– ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` ժամանակն է տոտալ փոփոխություններ կատարել ինչպես դատական իշխանությունների, այնպես էլ դատախազության համակարգում։

Конвой перед палатой Манвела Григоряна в медицинском центре Наири - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. ի՞նչ վիճակում է նա

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն այսօր էլ ներկա չէր որոշման հրապարակմանը` առողջական վիճակից ելնելով։ Նա այժմ «Նաիրի» ԲԿ–ում է. հունիսի 14–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:

Պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ դրա չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ–ի հունիսի 19-ին։

Генерал Манвел Григорян с помощником Месропом Манукяном - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է, նրան անդամահատություն է սպառնում. փաստաբան

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Ավելի ուշ ոստիկանությունը խուզարկություն էր կատարել նաև Նազիկ Ամիրյանի եղբոր տանն ու նրա ղեկավարած «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Այստեղ ևս հայտնաբերվել էր զինամթերք։

Նազիկ Ամիրյանը ձերբակալվել էր 2018թ. հունիսի 27-ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Լրահոս
0