00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` երբ կհրապարակվի Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու բողոքի գործով որոշումը

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի պաշտպան դատական նիստի ժամանակ նշեց, որ անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու միտում են տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու բողոքի գործով որոշումը կհրապարակվի վաղը` հունիսի 18-ին։ Այս մասին հայտնի դարձավ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստի ժամանակ։

Назик Амирян на судебном заседании (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող հողատարածքն այրվել է

Դատարանը քննում էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։ Գրիգորյանը չէր մասնակցում հերթական դատական նիստին։

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, և չի բացառվում, որ նրա մոտ ամպուտացման խնդիր առաջանա։ Ամիսներ շարունակ բարձրաձայնել ենք կալանքի ժամանակ հիվանդությունների բացասական դինամիկայի, ինչպես նաև նրա հանդեպ տեղի ունեցող խոշտանգումների մասին։ Մենք խոշտանգումից զատ միտում ենք տեսնում անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու»,– դատական նիստի ժամանակ ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Դատավոր Նարինե Հովակիմյանը նշեց, որ դատարանը բողոքի վերաբերյալ որոշումը կհայտնի հունիսի 18–ին, առավոտյան 9։55–ին։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, դատական նիստն ավարտվեց։

Մանվել Գրիգորյանն այժմ «Նաիրի» ԲԿ–ում է, նա հունիսի 14–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:

Генерал Манвел Григорян с помощником Месропом Манукяном - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է, նրան անդամահատություն է սպառնում. փաստաբան

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել է Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝ դրա չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Օրերս Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»` նրա կամքին հակառակ, ինչի հետ կապված էլ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ–ի հունիսի 19-ին։

Լրահոս
0