ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում առաջիկա օրերին անձրև կտեղա։ Կարճատև տեղումներ կգրանցվեն կեսօրից հետո։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ըստ կանխատեսումների` անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ առանձին վայրերում մեծ է նաև կարկուտի հավանականությունը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (20-25 մ/վ):
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Այսօր` հունիսի 16-ին, անձրև կտեղա Հայաստանի բոլոր հատվածներում, այդ թվում` Երևանում։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +34–ի, իսկ գիշերը կնվազի մինչև +18 աստիճան։