00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են նրանք. Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնելու են 37 մարզիկ

© Sputnik / Asatur YesayantsАртур Алексанян
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական առաջին խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին հաջողվեց մեդալ վաստակել: Երկրորդ խաղերում Հայաստանն անհամեմատ ավելիին կարող է հասնել:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Եվրոպական երկրորդ խաղերն անցկացվելու են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Արդեն հայտնի է, որ Հայաստանն առաջիկա խոշոր ստուգատեսում ներկայացնելու են 37 մարզիկ, որոնք պայքարի մեջ են մտնելու տասը մարզաձևերում:

Статуэтка Альберта Азаряна у входа в школу олимпийского резерва по гимнастике имени Альберта Азаряна - Sputnik Արմենիա
Հայի ֆենոմենն ու ծեր մարզադահլիճը. մեդալ ենք ուզում ու նվաճում, բայց որտե՞ղ ենք մարզվում

Իհարկե, կան մարզաձևեր, որոնցում մենք մեծ ակնկալիքներ ունենք հայ մարզիկներից: Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բնականաբար, Եվրոպական երկրորդ խաղերի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու: Ոչ պակաս ակնկալիքներ կան նաև մյուս ըմբիշներից, ընդ որում և՛ հունահռոմեական, և՛ ազատ ոճի: Ընդհանուր առմամբ մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի հինգ (Արմեն Մելիքյան 60 կգ, Կարեն Ասլանյան 67 կգ, Կարապետ Չալյան 77 կգ, Մաքսիմ Մանուկյան 87 կգ, Արթուր Ալեքսանյան 97 կգ ) և ազատ ոճի չորս ըմբիշներ (Գարիկ Բարսեղյան 57 կգ, Վոլոդյա Ֆրանգուլյան 65 կգ, Սարգիս Հովսեփյան 97 կգ, Անդրանիկ Գալստյան 125 կգ):

Ներկայացուցչական է լինելու Հայաստանի սամբոյի հավաքականը, որը ներկայացած է լինելու վեց սամբիստով (Ասյա Լալազարյան 48 կգ, Տիգրան Կիրակոսյան 52 կգ, Մաքսիմ Մանուկյան 57 կգ, Արսեն Ղազարյան 74 կգ, Դավիթ Գրիգորյան 82 կգ, Գրիգոր Սահակյան 90 կգ), իսկ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, բնականաբար, իր քաշային կարգում կարող է նոր նվաճման հասնել:

Ամենաշատ մարզիկներով Հայաստանը այս մրցումներում ներկայացված է լինելու բռնցքամարտում: Հայաստանի հավաքականը տղամարդկանց մրցումներում Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի գլխավորությամբ պայքարի մեջ կմտնի տասը քաշային կարգերում (Բարեղամ Հարությունյան 52 կգ, Ժիրայր Սարգսյան 56 կգ, Կարեն Տոնականյան 60 կգ, Հովհաննես Բաչկով 64 կգ, Գուրգեն Մադոյան 69 կգ, Արման Դարչինյան 75 կգ, Գոռ Ներսեսյան 81 կգ, Հենրիկ Սարգսյան 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյան 91+ կգ):

Хорен Оганесян  - Sputnik Արմենիա
«Անին» իմ առաջին լուրջ հաջողությունն էր. ո՞ւմ հետ է հույս կապում Խորեն Հովհաննիսյանը

Բռնցքամարտի կանանց մրցումներին մասնակցելու է նաև երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:

Մեծ ակնկալիքներ կան նաև մեր մարմնամարզիկներից: Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը օղակների մրցումներում մեկ անգամ չէ, որ հաջողության են հասել բարձր կարգի տարբեր մրցումներում: Բազմամարտում էլ ֆավորիտների թվում է լինելու Արթուր Դավթյանը:

Ձյուդոյում մեր երկիրը ներկայացնելու է 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը: Հեծանվասպորտում չնայած վնասվածքին, իր մարտական բնավորության համաձայն, մեդալի հավակնորդ է համարվում Էդգար Ստեփանյանը:

Իհարկե, հրաձգությունում, բադմիթոնում (Լիլիթ Պողոսյան) և թիավարությունում (Արա Վիրաբյան, Դավիթ Մարաբյան, Վլադիմիր Ալավերդյան) մեր մարզիկները հնարավոր հաղթողների թվին չեն պատկանում, բայց այս մարզաձևերում էլ մերոնք պատրաստ են պայքարել բարձր տեղերի ու նվաճումների համար:

Լրահոս
0