00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե դու ես ասում, խնդիր չկա. ո՞րն է 100 տարեկան Մարիամ Տոնյանի երկարակեցության գաղտնիքը

© Sputnik / Asatur YesayantsСтарейший педагог Армении — 100-летняя Мариам Тонян
Старейший педагог Армении — 100-летняя Мариам Тонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե երբևէ մտքներովդ անցի բողոքել կյանքից ու խղճալ ինքներդ ձեզ, կարդացեք 100-ամյակը բոլորած մանկավարժ Մարիամ Տոնյանի մասին այս պատմությունը: Այս նրբանկատ տիկինը ցանկացած երիտասարդից էլ հզոր է, ասես՝ պողպատյա:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կոկիկ սանրված սև վարսեր, վառ բլուզ ու գեղեցիկ տաբատ: Հայաստանի ամենատարեց մանկավարժ Մարիամ Տոնյանը մի քանի ժամով աշխատանքի է եկել Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ դպրոց, որտեղ հարմոնիա է դասավանդում:

100-ամյա Տոնյանն առանձնապես չի սիրում շփվել մամուլի հետ, ասում է` շատ է հոգնում: Նա մեզ մեկ րոպե տրամադրեց ու այդ կարճ ժամանակում հասցրեց բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը:

«Տեսեք` սրանք 100-ամյա կնոջ ձեռքեր են», – ասում է կինը` ձգելով երկար մատները:

© SputnikՄարիամ Տոնյան
Եթե դու ես ասում, խնդիր չկա. ո՞րն է 100 տարեկան Մարիամ Տոնյանի երկարակեցության գաղտնիքը  - Sputnik Արմենիա
Մարիամ Տոնյան

Նա խոստովանում է, որ հազվադեպ է վատ տրամադրությամբ արթնանում, սակայն ցանկացած նման իրավիճակում օգնում է մարզանքը: Նա հենց մարզանքից է սկսում իր առավոտը. անկողնում պառկած` տրորում է ոտքերը, ձեռքերն ու գլուխը: Հետո արդեն կանգնած է նույնն անում: Ինքն իրեն վարժեցրել է օրը ճիշտ սկսել ու նույնիսկ ուղևորությունների ժամանակ չի մոռանում մարզանքի մասին:

Сельская жизнь весной - Sputnik Արմենիա
Հայկական երկարակեցություն` առանց կենսահավելումների. ինչու պետք է մարդն ապրի 120 տարի

«Ամեն օր մարզվում եմ: Մարզումները նույնքան կարևոր են, ինչպես ատամ մաքրելը, լվացվելը: Մի անգամ ջերմանավով Ճապոնիա էինք գնում, ես նավախցիկում էլ էի մարզվում: Հազվադեպ եմ վատ տրամադրությամբ արթնանում, բայց հենց մարզվում եմ, տրամադրությունս բարձրանում է, ու ամեն ինչ տեղն է ընկնում», – մեզ հետ զրույցում ասում է Մարիամ Տոնյանը, որին օրերս նախագահը «Երախտագիտության» մեդալով է պարգևատրել:

Տիկին Տոնյանը խոստովանում է, որ առաջին հերթին սիրում է ինքն իրեն, հետո արդեն երեխաներին, թոռներին, ծոռներին ու ծոռան երեխային: Նա երեք երեխա, յոթ թոռ, տասներկու ծոռ ու մեկ կոռ ունի: Ազատ ժամանակ աուդիոգրքեր է լսում, քանի որ տեսողությունն այլևս թույլ չի տալիս կարդալ: Պարտադիր մեկ գավաթ սուրճ է խմում: Տան բոլոր գործերն ինքնուրույն է անում, միակ բանը, որ չի անում, ճաշ եփելն է. երեխաներն ու թոռներն են օգնում:

Զրույցն ընդհատվում է, տիկին Տոնյանը շունչ է քաշում: Մի քանի վայրկյան անց շարունակում է: Լսում է գործընկերոջս հարցը, թե ինչպես է վերաբերվում պետական պարգևին, ու ժպտում է:

© Sputnik / Asatur YesayantsՄարիամ Տոնյան
Եթե դու ես ասում, խնդիր չկա. ո՞րն է 100 տարեկան Մարիամ Տոնյանի երկարակեցության գաղտնիքը  - Sputnik Արմենիա
Մարիամ Տոնյան

Իր հասակին բնորոշ իմաստությամբ և կանացի կոկետությամբ Տոնյանն ասում է. «Ես պարգևի մասին տեղյակ չէի: Իսկ ի՞նչ է այն փոխում: Թեև ամեն դեպքում հաճելի է, որ երկար տարիների (Տոնյանը դասավանդում է արդեն 82 տարի – խմբ.) գործունեությունը գնահատվել է: Բայց... միայն առողջություն լինի... որպեսզի կարողանամ շարունակել աշխատել», – խոստովանում է նա:

Մանկավարժը պատմում է, որ հարցազրույցներից մեկում, դիմելով Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին, ասել է, որ իրեն հանկարծ չպետք է հեռացնի աշխատանքից, եթե ուզում է շարունակել ապրել:

Պարզվում է` այս պատմությունը շարունակություն ունի, որի մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց դպրոցի տնօրենը:

«Սեպտեմբերի 1-ին հանդիպեցինք Մարիա Արշակովնայի հետ, շնորհավորեցինք միմյանց և իրար բեղմնավոր տարի մաղթեցինք: Ես այն ժամանակ նրան ասացի` Մարիա Արշակովնա, մի՞թե այսքան տարվա ընթացքում ես ձեզ նման բան եմ ասել, մի՞թե մեր հարաբերություններն այդպիսին են», – պատմեց տնօրենը:

Ինչին Տոնյանը պատասխանել է, որ ինքը շատ բան է տեսել իր կյանքում, այդ պատճառով էլ նման հայտարարություն է արել հարցազրույցում:

Мариам Тоноян - Sputnik Արմենիա
Նախագահի հրամանագրով պարգևատրվել է տարիների փորձ ունեցող վաստակաշատ ուսուցչուհին

Նման զավեշտալի դեպքեր շատ են եղել: Երբ 2005 թվականին Կոստանդյանը դպրոցի տնօրեն է նշանակվել, քննաշրջանի ավարտից հետո մանկավարժները հավաքվել են մի բաժակ սուրճ և կոնյակ ըմպելու:

Կոստանդյանը նրանց նկատողություն է արել` խստորեն պահանջելով, որ նման բան չկրկնվի, և իր աշխատասենյակ է մտել:

«Տասը րոպե անց մտնում է Մարիա Արշակովնան և ասում ինձ` Մարտուն ջան, ես հարգում եմ քեզ, և եթե դու ես ասում, խնդիր չկա: Պարզապես առանց այդ ամենի կորում է քննությունների իմաստը», - պատմեց Կոստանդյանը:

© Sputnik / Asatur YesayantsՄարտուն Կոստանդյան
Եթե դու ես ասում, խնդիր չկա. ո՞րն է 100 տարեկան Մարիամ Տոնյանի երկարակեցության գաղտնիքը  - Sputnik Արմենիա
Մարտուն Կոստանդյան

Նա Տոնյանին իր հենարանն է համարում երաժշտական աշխարհում, մարդու, որը քայլում է ժամանակին համընթաց:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 100 տարեկան Մարիամ Տոնյանին պարգևատրել է «Երախտագիտության» մեդալով:

Լրահոս
0